The Telegraph․ Ի՞նչ է իրենից ներկայացնում Եվրոպայի հակադարձ առաջարկը Ուկրաինայի խաղաղության ծրագրին
Եվրոպայի հակադարձ առաջարկը Դոնալդ Թրամփի Ուկրաինայի պատերազմի դադարեցման 28-կետանոց ծրագրին «համաձայնեցվել է» Ռուսաստանի հետ, սակայն դեռ մնում են հարցեր Ուկրաինայի տարածքային ապագայի շուրջ, գրում է The Telegraph-ը։ Բրիտանական պարբերականի տեղեկությամբ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի մշակած ծրագիրը ներառում է մի շարք զիջումներ, այդ թվում՝ Ուկրաինայի բանակի թվաքանակի սահմանափակում և ընտրությունների անցկացում, որոնց արդյունքում նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է հեռացվել իշխանությունից։ Հիմնական կետերը պահպանվել են՝ ներառյալ այն, որ Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի դեպքում նա կրկին կընդունվի G7՝ վերածելով այն G8-ի։
Միևնույն ժամանակ, ծրագրում նշվում է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին մնում է հնարավոր տարբերակ, ինչը բացառված էր ամերիկյան առաջարկում։ Սա ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ում չկա միասնական դիրքորոշում Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ։
Տարածքային հարցը մնում է հիմնական խոչընդոտը․ Թրամփի առաջարկով Ռուսաստանը կստանա Դոնբասը և Ղրիմի պաշտոնական ճանաչումը, իսկ այլ շրջաններում՝ ներառյալ Խերսոնն ու Զապորոժյեն, գիծը կսառեցվի։ Եվրոպական տարբերակը նախատեսում է բանակցություններ սկսել շփման գծից՝ նվազեցնելով այն տարածքները, որոնց կարող է հավակնել Պուտինը։
Եվրոպական պլանը սահմանում է, որ Ուկրաինայի բանակի թվաքանակը խաղաղ ժամանակ պետք է սահմանափակվի 800 հազարով (ամերիկա-ռուսական տարբերակում՝ 600 հազարով)։ Սա զգալի աճ է համեմատած երեք տարի առաջ Ստամբուլում քննարկված 85 հազար թվաքանակի հետ։
Եվրոպան խոստանում է «հզոր» անվտանգության երաշխիքներ, իսկ ԱՄՆ-ն՝ «հուսալի»։ Եվրոպական առաջարկը նաև նախատեսում է ԱՄՆ-ի երաշխիքները, որոնք արտացոլում են ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը՝ պարտավորեցնելով Վաշինգտոնին դիտարկել Ուկրաինայի դեմ հարձակումը որպես հարձակում դաշնակցի դեմ։
Եվրոպան և ԱՄՆ-ն համաձայն են, որ Ռուսաստանը պետք է վերաինտեգրվի համաշխարհային տնտեսության մեջ․ նրան թույլ կտրվի վերադառնալ G8, իսկ պատժամիջոցների մեղմումը կքննարկվի փուլ առ փուլ։
Ամերիկյան կողմը նախատեսում է երկարաժամկետ տնտեսական համագործակցության պայմանագիր՝ էներգետիկայի, բնական ռեսուրսների, ենթակառուցվածքների, արհեստական բանականության, տվյալների կենտրոնների և այլ ոլորտներում։ Եվրոպական տարբերակը, սակայն, բացառել է այն կետը, որով ԱՄՆ-ն ստանալու էր 50% շահույթ սառեցված ռուսական ակտիվներից։
Երկու տարբերակներում էլ նշվում է, որ Ուկրաինան կստանա կարճաժամկետ արտոնյալ մուտք ԵՄ շուկաներ՝ մինչև գնահատման գործընթացի ավարտը։
Ինչպես ամերիկյան խաղաղության նախորդ առաջարկներում, համաձայնագրի վերահսկողությունն ու երաշխավորումը նախատեսվում է «Խաղաղության խորհրդի» կողմից՝ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...