Ահա այսպես են uպանում հայկական ֆուտբոլը․ Սանդրո Պերկովիչ
«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն անդրադարձել է հայկական ֆուտբոլի մեծ խնդրին, մրցավարական սխալներին, ինչպես նաև հայկական ֆուտբոլի ապագային: «Ես եկել եմ Խորվաթիայից և այստեղ եմ մոտ հինգ ամիս։ Եթե դուք և ամբողջ հայկական ֆուտբոլը սպասում էիք, որ ես Խորվաթիայից գամ ու ուղիղ ասեմ, որ հայկական ֆուտբոլում մեծ խնդիր կա, ապա խնդրեմ՝ իսկապես հայկական ֆուտբոլում կա մեծ խնդիր։ Եթե սխալվում եմ, ուղղեք, բայց Մ-21 հավաքականը վերջին հինգ տարում հաղթանակ չունի։ Բոլոր երիտասարդական հավաքականները վերջին երեք տարում չեն հաղթել։ Ազգային հավաքականի իրավիճակը ևս գիտեք, վերջին արդյունքը Պորտուգալիայի դեմ՝ 9:1։ Սա պատահականություն չէ։
Այնպես չէ, որ սա վատ օր մեզ համար և հրաշալի օր Պորտուգալիայի համար։ Սա պատահականություն չէ։ Եթե կարծում եք, որ խնդիրը ֆուտբոլիստների մեջ է, ապա՝ ոչ։ Հայաստանում կան լավ խաղացողներ, կան իրական տաղանդներ։ Ես աշխատել եմ «Դինամո Զագրեբ»-ում և շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում տաղանդավոր ֆուտբոլիստ։ Խնդիրը մարզիչների մեջ էլ չէ։ Այստեղ էլ իսկապես լավ մարզիչներ կան։ Խնդիրն այլ տեղ է։
Այսօր մեր դեմ նշանակեցին չորս 11-մետրանոց՝ չորս, և հեռացում նույն դրվագում։ Մեկ պատիժը բավարար էր։ 11-մետրանոցը պարզ էր, բայց ինչո՞ւ կարմիր քարտ։ Ես ամբողջ կյանքում ֆուտբոլում եմ և հասկանում եմ դրվագները։ Երբ ինձ համար սա խախտում է, իսկ մեկ ուրիշի համար՝ ոչ, դա կարող է պատահել։ Բայց այսօր դա մեկ-երկու անգամ չէր, այլ մոտ տասնհինգ։
Նույն մրցավարը «Արարատ»-ի դեմ խաղում, երբ հաշիվը 0:0 էր, չեղարկեց մեր գոլը՝ «խախտում» հորինելով, որը իրականում չկար։ Սա պատահականություն չէ։ Այսպիսի մակարդակի և կրկնվող որոշումները՝ արդեն իններորդ կամ տասներորդ անգամ առաջին տուրից սկսած, հենց դրանք են սպանում հայկական ֆուտբոլի ապագան»,-նշել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները