Վրաստանում Կվեշեթի-Կոբի ճանապարհի շինարարության ընթացքում, Լարսը շրջանցող հատվածում զոհվել է 4 մարդ
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկությամբ՝ Կվեշեթի-Կոբի ճանապարհի շինարարության ընթացքում կիրակի օրը Ցկերեսի գյուղի մոտակայքում հենապատի կառուցման ժամանակ, ենթադրաբար հողի զանգվածի սահքի հետևանքով, շինարարական ընկերության հինգ աշխատակիցներ՝ Թուրքմենստանի և Չինաստանի քաղաքացիներ, հայտնվել են փլատակների տակ, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
«Ավտոճանապարհների դեպարտամենտը պահանջում է կապալառու կազմակերպությունից խստորեն պահպանել անվտանգության նորմերն ու կանոնները աշխատանքների իրականացման ընթացքում։ Ավտոճանապարհների դեպարտամենտը ցավակցում է զոհվածների ընտանիքներին», - ասվում է դեպարտամենտի հայտարարությունում։
Կվեշեթի-Կոբի հատվածը կազմում է թունելային ճանապարհի մի մասը, որը փոխարինում է Լարսը և հնարավորություն կտա շրջանցել Վրաստանը և Հայաստանը միացնող ամենաբարդ հատվածը՝ Կոբի-Գուդաուրին


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար