Նյու Յորքի քաղաքապետը հայտարարել է, որ շարունակում է Թրամփին «ֆաշիստ» և «բռնակալ» համարել
Նյու Յորքի ընտրված քաղաքապետ Զոխրան Մամդանին շաբաթ օրը հայտարարել է, որ նա դեռևս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է «ֆաշիստ» և «բռնակալ», սակայն իրենց առաջին դեմ առ դեմ հանդիպումը Սպիտակ տանը դիտարկել է որպես «հնարավորություն»՝ Նյու Յորքի բնակիչների կյանքի արժեքը նվազեցնելու ուղղությամբ համատեղ աշխատանքի համար, հաղորդում է NBC News-ը։
Մի քանի ամիս տևած փոխադարձ վիրավորանքներից հետո նախընտրական քարոզարշավի ընթացքում երկուսը հանդիպման ժամանակ հանդես են եկել բարեկամական տրամադրությամբ․ ԱՄՆ նախագահը լրագրողներին ասել է, որ «կաջակցի» Մամդանիին, իսկ ընտրված քաղաքապետը հանդիպումն անվանել է «արդյունավետ»։
Հանդիպումից հետո լրագրողները հարցրել են Մամդանիին, արդյոք նա շարունակում է Թրամփին «ֆաշիստ» համարել։ «Ոչինչ, կարող եք պարզապես ասել դա, — կատակով պատասխանել է նրան Թրամփը։ — Դա ավելի հեշտ է, ավելի հեշտ, քան բացատրելը»։
Շաբաթ օրը Մամդանին NBC News-ի հաղորդավարին ասել է, որ շարունակում է ԱՄՆ նախագահին ֆաշիստ համարել։ «Այն բանից հետո, երբ նախագահ Թրամփն ասաց դա, ես պատասխանեցի «Այո»», — նշել է Մամդանին։
«Սա այն է, ինչ ես ասել եմ անցյալում և ասում եմ այսօր։ Եվ կարծում եմ, որ ամենից շատ ինձ դուր եկավ այն, որ նախագահի հետ զրույցում մենք չվախեցանք խոսել տարաձայնությունների մասին, այն քաղաքականության մասին, որը մեզ այս կետին է հասցրել, և մենք նաև ցանկացանք կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչպես կարող էր դա լինել Նյու Յորքի բնակիչների համար բնակարանային ճգնաժամի համատեղ վերլուծության դեպքում», — ընդգծել է նա։
Մամդանին հիշատակել է նաև Թրամփի հասցեին նախկինում արած իր բացասական մեկնաբանությունները՝ հայտարարելով․ «Ես շարունակում եմ հավատալ այն ամենին, ինչ ասել եմ անցյալում։ Ես Օվալաձև սենյակ եմ մտնում ոչ թե իմ տեսակետը արտահայտելու կամ դիրքորոշումս պաշտպանելու համար։ Ես այնտեղ եմ գնում Նյու Յորքի բնակիչների անունից հանդես գալու համար»։

















































Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Թրամփը փակ ճեպազրույց կանցկացնի հետախուզության հետ
Թրամփը Մակրոնի հետ ընթրիքի ժամանակ ստորագրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրը
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին 300 մլն դոլար չի վճարի
Թրամփը սպառնացել է 100%-անոց մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական գինիների և շամպայնի համար
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...