Ամուսինները հուշանվեր թղթադրամներով վճարել են հեղուկ գազի դիմաց և Արենիի կրպակներից մեկում. նրանք հայտնաբերվել և ձերբակալվել են
Նոյեմբերի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Մարիամ Վ․-ն և Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Դավիթ Դ․-ն վերջինիս կողմից շահագործվող «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով հուշանվեր փողեր իրացնելու նպատակով գտնվում են Արենի բնակավայրի տարածքում, Արարատի մարզի Սուրենավան բնակավայրում և Արենի բնակավայրում գործող տաղավարներից մեկում իրացրել են կեղծ թղթադրամներ և պատրաստվում են այլ վայրերում ևս իրացնել կեղծ թղթադրամներ:
Ստացված տեղեկություններն իրացնելիս հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ժամը 21։10-ի սահմաններում Մարիամ Վ․-ն և Դավիթ Դ․-ն Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121-րդ կմ հատվածում վերը նշված ավտոմեքենայով հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ Դավիթ Դ․-ի մոտ գտնվող կանանցի պայուսակից հայտնաբերվել է թվով 3 հատ 2 հազար անվանական արժեքով, թվով 6 հատ 5 հազար անվանական արժեքով, թվով 7 հատ 10 հազար անվանական արժեքով, թվով 36 հատ 20 հազար անվանական արժեքով, թվով 10 հատ 50 հազար անվանական արժեքով և թվով 10 հատ 100 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ:
Դավիթ Դ․-ն ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերված թղթադրամները «Վայլդբերիս» հավելվածով պատվիրել և ստացել է կինը` Մարիամ Վ․-ն, իսկ ինքը Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող հեղուկ գազի լիցքավորման կայանում մեքենայի լիցքավորման դիմաց վճարել է կեղծ 20 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամով և ստացել 18 հազար դրամ մանր, ինչպես նաև նույն օրը Արենի բնակավայրում` Երևան-Մեղրի ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող տաղավարներից մեկում Մարիամ Վ․-ն կատարել է գնումներ, որի դիմաց վճարել է կեղծ 20 հազար դրամ։
Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...