Նախորդ գիշեր արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում. Ավինյան
Նախորդ գիշեր արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում՝ պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով։ Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Այս տեսակ հրդեհներն ու դրանցից արտանետված տոքսինները, ըստ քաղաքապետի, էականորեն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին, այն փոշին, որի դեմ ինտենսիվորեն պայքար է տարվում:
«Ենթադրում եմ, որ շատերդ նաև տեսել եք ձեր կամ կողքի բակերում ինչ-որ մեկին, որը հավաքում է տերևներն ու վառում։ Սիրելի՛ երևանցիներ, տերևների և աղբի այդ փոքրիկ «գործարանները» ուղղակի թունավորում են ձեզ, շրջակա միջավայրն ու երեխաներին։ Սա նորմալ չէ:
Եվ պետք է հասկանանք թունավորման աստիճանը: Երբ անընդհատ խոսում ենք շինարարական փոշուց, դա 3-5 անգամ ավելի նվազ վտանգավորություն ունի:
Ձմռան ամիսներին օդի շարժը դանդաղ է, այսինքն՝ եթե մի տեղ դա այրվեց, ժամերով էդ տոքսինները մնում են օդում»,- ասաց քաղաքապետը:
Ըստ Ավինյանի՝ խնդրի կարգավորման համար պետք է որոշակի գործիքակազմ ստեղծել, մեխանիզմներ մշակել: Պետք է սկսել դրա դեմ պայքարել, քանի որ ամեն նոյեմբերից Երևանում սկսվում է օդի վատթարացումը


















































Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերով
Չինաստանում արտադրված 45 տրոլեյբուսները շուտով կլինեն Երևանում
Վերազինվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն
Քաղաքապետը հանձնարարել է ինտենսիվ վերահսկողություն իրականացնել (տեսանյութ)
Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման հատվածում ունենալու ենք բիզնես կենտրոն. Ավինյան
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...