Մահացել է բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը․ հայտնի է պատճառը
40 տարեկան հասակում մահացել է ճանաչված հայ-ամերիկյան բռնցքամարտիկ Վանես Նորիկի Մարտիրոսյանը։ Մահվան պատճառը եղել է սկվամոզ բջջային քաղցկեղը, որի դեմ մարզիկը պայքարում էր մեկ տարի։
Մարտիրոսյանը հայ և ամերիկյան բռնցքամարտի ամենաազդեցիկ դեմքերից էր։ Նա Հայաստանի 8-ակի չեմպիոն էր, ԱՄՆ «Golden Gloves» տիտղոսի դափնեկիր, ինչպես նաև 2004 թ. Օլիմպիական խաղերի մասնակից։ Մասնագիտական հարթակում նա նվաճել էր NABF աշխարհի չեմպիոնի կոչումը, NABO-ի vacant տիտղոսը, WBA International, WBC Silver և WBO Inter-Continental գոտիները առաջին միջին քաշային կարգում։
Մարտիրոսյանի վերջին մենամարտը կայացել էր 2018 թվականին՝ լեգենդար Գենադի Գոլովկինի դեմ։
«Պարզապես աղոթում եմ Աստծուն, որ բուժի ինձ… Աղոթում եմ հրաշքի համար։ Բժիշկներն ասում են, որ սա այնքան հազվագյուտ հիվանդություն է, որ հանդիպում է մարդկանց ընդամենը 1 տոկոսի մոտ։ Գիտեք, եղբայրս մահացավ սրտի կաթվածից՝ 40 տարեկանում։ Մայրս ու հայրս արդեն իրենց տեղն են ամրագրվել նրա կողքին։ Նրանց ասացի, որ չեմ ուզում լինել հաջորդը»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները