Կիևին ոչ ոք չի կարող ստիպել հրաժարվել ազգային շահերից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փակ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ խաղաղ բանակցությունների շրջանակում «Կիևին ճզմել» կամ ստիպել հրաժարվել ազգային շահերից չի հաջողվի։ «Общественное»-ի փոխանցմամբ՝ նախագահը վստահեցրել է իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորներին, որ նման ենթադրությունների համար որևէ հիմք չկա, այդ հարցը բարձրացնելով ԱՄՆ-ի փոխանցած խաղաղ պլանի քննարկման ընթացքում։
Զելենսկին ընդգծել է, որ առաջիկա շաբաթը լինելու է բարդ, քանի որ սպասվում են ծանր բանակցություններ խաղաղ համաձայնագրի շուրջ։ Նա նշել է, որ Ուաշինգտոնից պաշտոնապես ստացել է հակամարտության կարգավորման առաջարկությունը նոյեմբերի 20-ին և մտադիր է այն քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Արևմտյան լրատվամիջոցների՝ մասնավորապես Axios-ի տվյալներով, ԱՄՆ-ի խաղաղ առաջարկը բաղկացած է 28 կետից, որոնց թվում են Ուկրաինայի Զինված ուժերի դուրսբերումը Դոնեցկի և Լուգանսկի տարածքներից, ինչպես նաև Կրիմն ու Դոնբասը Ռուսաստանի մաս ճանաչելու դրույթները։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ