«3+3» ձևաչափով հաջորդ նախարարական հանդիպումը պետք է տեղի ունենա Բաքվում կամ Երևանում․ Զախարովա
«3+3» ձևաչափով հաջորդ նախարարական հանդիպումը պետք է տեղի ունենա Բաքվում կամ Երևանում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք արդեն նշել ենք՝ անցյալ տարվա ստամբուլյան նիստի որոշման համաձայն՝ այն տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 18-ին՝ 3+3 տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ձևաչափով։
Հաջորդ նախարարական հանդիպումը պետք է տեղի ունենա Բաքվում կամ Երևանում։ Եվ մենք հույս ունենք, որ ադրբեջանցի և հայ գործընկերները կկարողանան օպերատիվ կերպով կողմնորոշվել նախարարների նիստի կազմակերպման հերթականության հարցում՝ փաթեթային պայմանավորվածության հիման վրա, թե ով կանցկացնի միջոցառումը այս տարի, ով՝ հաջորդ տարի», – ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ իր կողմից ռուսական կողմը կաջակցի իր գործընկերների համատեղ որոշմանը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ