Նախկին նախագահի դուստրը խարդախությամբ աֆրիկացիներ է հավաքագրել ռուսական բանակում կռվելու համար
Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Ջեյքոբ Զումայի դուստրը՝ Դուդուզիլա Զումա-Սամբուդլան, Հարավային Աֆրիկայից և Բոտսվանայից տղամարդկանց է հավաքագրել Ուկրաինայի դեմ պատերազմում ռուսական բանակում ծառայելու համար, նոյեմբերի 19-ին հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նորակոչիկների հարազատները պատմել են, որ երիտասարդները ստորագրել են ռուսերենով գրված ռազմական պայմանագրեր՝ կարծելով, որ ստորագրում են թիկնապահների պատրաստման փաստաթղթեր։ Այնուհետև նորակոչիկները ուղարկվել են Ուկրաինայի առաջնագիծ։ Օգոստոսին նրանց ընտանիքները կորցրել են կապը նրանց հետ։
Մի նորակոչիկ Զումային WhatsApp-ով հաղորդագրություն է ուղարկել. «Այս պահին մենք հավաքում ենք իրերը և պատրաստվում գնալ պատերազմական գոտի»։ Նա նաև հարցրել է, թե ինչու են առգրավվել իր բանկային քարտերն ու հեռախոսը։ Զուման պատասխանել է. «Սա առաջնագիծը չէ։ Նրանք պարզապես փորձում են վախեցնել ձեզ»։ Նա հավելել է, որ նորակոչիկները «պարզապես կհսկեն, կպատրաստեն կամ կմաքրեն զենքերը»։ Զուման նաև խոստացել է «անձնապես» գալ և վերցնել նորակոչիկներին, եթե նրանց ուղարկեն առաջնագիծ։
Դուդուզիլա Զուման և Հարավային Աֆրիկայի ու Ռուսաստանի ներկայացուցիչները չեն պատասխանել լրագրողների հարցումներին։
Նոյեմբերի սկզբին Հարավաֆրիկյան իշխանությունները հետաքննություն են սկսել Ուկրաինայի դեմ պատերազմի համար ռուսական բանակ հարավաֆրիկացիների հավաքագրման վերաբերյալ։ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի գրասենյակը հայտարարել է, որ Ուկրաինայում մնացած 17 հարավաֆրիկացիներ օգնություն են խնդրել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ջեյքոբ Զուման նոյեմբերի 11-ին նամակ է գրել Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին՝ խնդրելով առաջնագծից դուրս բերել մոլորության մեջ գցված 18 հարավաֆրիկացիներին։
2022 թվականին ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո աֆրիկյան լրատվամիջոցները սկսեցին հաղորդել, որ տեղի բնակիչներին հավաքագրում են ռուսական կողմում կռվելու համար։ Ուկրաինան գնահատում է, որ ռուսական կողմում կռվում է ավելի քան 1400 աֆրիկացի։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...