Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասին Ռոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել Նման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Վստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրը Ես ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ Յամալ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. Վենս Կան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ Լավրովին Հայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ Լավրովին Ելիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. Պեսկով Մոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածք Նույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվի

Հույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանանՕլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. APԵթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ ԶելենսկիՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելԱպօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինՀղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում ենՍտորագրվել է համագործակցության հուշագիրՋուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատունՍադրանքներ Ալեն Սիմոնյանի դեմ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. ԼավրովՄեծ վթար Զոդի կամուրջի մոտ. վիրավորները հոսպիտալացվել ենԵրևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. Օվերչուկ
Քաղաքականություն

Մանդատից հաջորդական հրաժարումներ՝ Գյումրիի համայնքապետարանում․ ընդդիմությունը փորձում է պահել քաղաքի կառավարման ղեկը

Գյումրիի ավագանիում մանդատների վերաբաշխումներն ու վերադասավորումները ընտրություններից վեց ամիս անց էլ շարունակվում են: Հոկտեմբերի 20-ին ուժային կառույցների հատուկ գործողություններից, ձերբակալություններից ու կալանավորումներից հետո ավագանու անդամներից մի քանիսը հրաժարվել են մանդատից։ Ըստ այդմ՝ Գյումրիի ավագանու ընդդիմադիր թևում փաստացի առաջացել է քվորում ապահովելու խնդիր, քանի որ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու մանդատներից հրաժարվելու կամ ընտրական ցուցակը լքելու նոր դիմումներ է ստացել։

Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո ավագանու հերթական նիստը՝ նշանակված նոյեմբերի 11-ին, քվորում չլինելու պատճառով չկայացավ: Ավագանու 14 մանդատ ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բոյկոտել ու նիստին չէր մասնակցում, իսկ ընդդիմադիր չորս ուժերը միասին ունեին 19 մանդատ, բայց համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանն ու «Կոմունիստական կուսակցությունից» Տիգրան Ավագյանը կալանավորված էին, իսկ ավագանու նիստը կայանալու և քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 33 անդամների կեսից ավելի ներկայությունը, այսինքն՝ 17 ձայն: Վճռորոշը «Մեր քաղաքը» դաշինքից Նարեկ Միրզոյանի բացակայությունն էր, ով հայտարարված կեսժամյա ընդմիջումից հետո այդպես էլ նիստերի դահլիճ չներկայացավ:

«Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը վստահեցնում է, որ թիմակցի բացակայությունը ոչ թե քաղաքական է, այլ՝ ընտանեկան խնդիրների պատճառով։

«Գյումրու ավագանու հերթական նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով: «Քաղաքացիական պայմանագիր»-ը ամբողջ կազմով բացակա էր, «Կոմունիստական կուսակցություն» խմբակցությունից երկու մանդատ կրող բացակա էր, և «Մեր քաղաքը» խմբակցությունից Նարեկ Միրզոյանը բացակա եղավ, այդ պատճառով քվորում չապահովվեց: Նարեկի բացակայությունը բացառապես ընտանեկան, անձնական խնդրով է պայմանավորված: Այդ օրը կինը գիշերը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, և Նարեկը, բնականաբար, Գյումրիից շտապել էր Երևան՝ կնոջ, ընտանիքի կողքին լինելու»:

Չկայացած ավագանու նիստից հետո հայտնի դարձավ, որ «Մեր քաղաքը» խմբակցության ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը նաև մանդատը վայր դնելու որոշում է կայացրել և դիմում ներկայացրել Գյումրի համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանին: Խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը վստահեցնում է, որ քաղաքական ճնշում կամ սպառնալիք նարեկ Միրզոյանի անձի հանդեպ չի եղել, մանդատից հրաժարվելու որոշման հիմքում կրկին անձնական խնդիրներն են՝ ասաց:

«Նարեկը պարոն Գրիգորյանին տեղեկացրել է որոշման մասին, որ այս պահին նպատակահարմար է գտնում, որ ավելի շատ ժամանակ, էներգիա, իր ամեն ինչը ուղղի ընտանիքին, որովհետև ընտանիքն այս պահին իր օգնության, առհասարակ, իր կարիքն ունի: Բնականաբար մենք տխրեցինք, որովհետև Նարեկը մեր լավ գործընկերն է, շարունակում է մնալ մեր լավ գործընկերը, բայց ամեն դեպքում հարգվեց Նարեկի որոշումը, և այդ օրն էլ նարեկը դիմումը ուղարկել է, և դիմումը մուտք է եղել»:

Ըստ գործող կարգի՝ մանդատից հրաժարվելուց հետո Նարեկ Միրզոյանի մանդատը պետք է փոխանցվեր «Մեր քաղաքը» խմբակցության ցուցակում հաջորդ թեկնածու Հասմիկ Խաչատրյանին: Բայց հայտնի դարձավ, որ մինչ այդ Հասմիկ Խաչատրյանը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով նոտարական վավերացմամբ ինքնաբացարկի և խմբակցության ցուցակից դուրս գալու դիմում էր ներկայացրել: Հիմք ընդունելով  դիմումը՝ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին  նախագահ Տիգրան Ղազարյանը հայտարարեց ավագանու թեկնածուի լիազորությունները դադարեցնելու որոշման մասին:

«Հիմք ընդունելով 2025 թվականի մարտի 30-ին կայացած՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Հասմիկ Մնացականի Խաչատրյանի կողմից թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացված ինքնաբացարկի դիմումը, թիվ 31 ԸԸՀ-ը որոշում է ուժը կորցրած ճանաչել «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Հասմիկ Մնացականի Խաչատրյանի գրանցումը»։

«Մեր քաղաքը» կուսակցության ղեկավար Լիզա Գասպարյանը այս դեպքում ևս թիմակցի ինքնաբացարկը պատճառաբանում է անձնական խնդիրներով՝ նշելով, որ Հասմիկ Խաչատրյանը հաճախ է մեկնում արտերկիր, և նրա բացակայությունները կարող են խոչընդոտել ավագանու նիստերի կայացմանը, ու վճռորոշ պահերին կրկին քվորում չապահովվի։

«Տիկին Հասմիկի դուրս գալու պատճառն էլի բացառապես ընտանեկան է, որովհետև պարբերաբար  երկրից բացակայում է: Որպեսզի ընթացիկ իրավիճակում խնդիրներ չլինեն, բացակայություններ չունենանք, տիկին Խաչատրյանը որոշեց հերթական համարից դուրս գալ: Մանդատը կստանա Արտակ Հովսեփյանը»։

Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրացուցակից դուրս գալու դիմում է ստացել նաև «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության անդամ Գնել Մանուկյանից, իսկ կալանքի տակ գտնվող Տիգրան Ավագյանին ավագանիում կփոխարինի ընտրացուցակում հերթական համար Արտյոմ Մկրտչյանը, ով նաև Գյումրիի համայնքապետարանում կատարում է կոմունալ բաժնի պետի պարտականությունները: Ավագանու մանդատը սակայն զբաղեցրած պաշտոնի հետ անհամատեղելի է: Անկախ պաշտոնատար անձ լինելու հանգամանքից՝ ցուցակի հաջորդ համարին է տրամադրվում ավագանու մանդատը՝ պարզաբանում է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը:

«Եթե անհամատեղելիություն կա, ուրեմն պետք է հրաժարվի, եթե չկա՝ մնում է մանդատը: Մեր գործառույթը էն է, որ եթե ինքը հերթական հաջորդ համարն է, մենք չենք կարող պատճառաբանել, որ անհամատեղելիություն է, մանդատ չտանք: Մենք իրեն մանդատը տվել ենք, եթե էդպիսի խնդիր կա, ինքը կարող է հրաժարվել, հաջորդ համարին տանք: Ես ինչքան գիտեմ՝ ժամկետ կա անհամատեղելիության՝ մեկ ամիս»։

Կհրաժարվի՞ մանդատից Արտյոմ Մկրտչյանը, դեռ պարզ չէ, բայց անհրաժեշտ է Գյումրիի ավագանիում քվորում ապահովել, որպեսզի առաջիկա նիստը կայանա: Ընդդիմադիր չորս ուժերը միասին փորձում են ավագանիում պահպանել ոչ միայն կայուն մեծամասնությունը, այլև քաղաքի կառավարումը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ի իրադարձություններից հետո, երբ ձերբակալվեց Գյումրիի քաղաքապետը, մանդատներից արդեն հրաժարվել են նաև «Կոմունիստական կուսակցություն» խմբակցությունից կալանավորված՝ ավագանու ևս երկու անդամ՝ Սեդրակ Խաչատրյանն ու Գևորգ Ղուկասյանը: