Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասին Ռոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել Նման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Վստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրը Ես ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ Յամալ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. Վենս Կան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ Լավրովին Հայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ Լավրովին Ելիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. Պեսկով Մոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածք Նույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվի

Հույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանանՕլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. APԵթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ ԶելենսկիՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելԱպօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինՀղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում ենՍտորագրվել է համագործակցության հուշագիրՋուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատունՍադրանքներ Ալեն Սիմոնյանի դեմ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. ԼավրովՄեծ վթար Զոդի կամուրջի մոտ. վիրավորները հոսպիտալացվել ենԵրևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. Օվերչուկ
Քաղաքականություն

Վերահաշվարկից հետո Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների արդյունքները մնացել են նույնը

Վաղարշապատ համայնքի թիվ 14 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովը «Հանրապետություն» կուսակցության վստահված անձանց բողոքի հիման վրա երեկ և այսօր վերահաշվարկել է Էջմիածին քաղաքի 3 ընտրատեղամասի արդյունքները, իսկ 3 ընտրատեղամաս էլ հանձնաժողովն է վիճակահանությամբ հաշվարկել, որից մեկը համընկել է բողոք ներկայացված թիվ 14/22 ընտրատեղամասի հետ: 5 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկելուց հետո կողմ ձայների փոփոխություն չի գրանցվել, փոխվել  է անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը՝ չսահմանված նմուշի դատարկ ծրարներն արձանագրվել էին անվավեր քվեաթերթ:

Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններից հետո թիվ 14 ԸԸՀ-ը վերահաշվարկի դիմում-բողոք էր ստացել «Հանրապետություն» կուսակցության վստահված անձանցից: Նրանք անհամաձայնություն էին հայտնել քվեարկության արդյունքների վերաբերյալ և պահանջել վերահաշվարկել Էջմիածին քաղաքի թիվ 14/15,  14/16 և 14/22 ընտրատեղամասերի ընտրական քվեաթերթերը: Թիվ 14 ընտրատատարածքային հանձնաժողովը նոյեմբերի 18-ին ժամը 14-00-ից սկսել է նշված ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկը՝ «Ռադիոլուրին» ասում է ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Նազարյանը:

«Երեք ընտրատեղամասի վստահված անձինք վերահաշվարկի դիմում էին ներկայացրել, երեք տեղամաս էլ մենք վիճակահանությամբ ենք որոշել հաշվարկել՝ ըստ ընտրական օրենսգրքի պահանջների, որից մեկը համընկավ իրենց ներկայացրած թիվ 14/22 ընտրատեղամասի հետ: Հինգ ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկել ենք, կողմ ձայների որևէ տվյալ չի փոխվել»:

Թիվ 14/15 ընտրական տեղամասը Էջմիածնի «Ձնծաղիկ» մանկապարտեզում է, թիվ14/16-ը՝ մանկապատանեկան մարզադպրոցի շենքում, իսկ թիվ 14/22 ընտրատեղամասը՝ «Գարուն» մանկապարտեզի շենքում: Այս ընտրատեղամասերում ավագանու թեկնածու կուսակցություների կողմ քվեների փոփոխություն չի եղել, սակայն փոխվել է անվավեր քվեաթերթերի թիվը. դատարկ ծրարները արձանագրել էին որպես անվավեր: Այդպիսով, ընտրությունների արդյունքում 132 անվավեր քվեաթերթերը դարձել են 124: Թիվ 14/15 ընտրատեղամասում «Հանրապետություն»  կուսակցությունը ստացել էր 44 քվե, 14/16 ընտրատեղամասում՝ 34 քվե, իսկ 14/22-ում՝ 45 կողմ քվե: «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված էր ավագանու անդամի 22 թեկնածու, որի առաջին համարը Հարություն Մկրտչյանն էր:

Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների արդյունքում «Հանրապետություն» կուսակցությունը ստացել էր 1241 ձայն. կողմ է քվեարկել ընտրությանը մասնակցած ընտրողների ընդհանուր թվի 3.9 տոկոսը: Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոսն է, դաշինքի համար՝ 6 տոկոսը: «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը, «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում շնորհավորելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հաղթանակի առիթով, նաև ափսոսանք է հայտնել ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարելու համար և նշել.

«Մենք շատ կարևոր ենք համարում Գյումրիի տարբերակի մերժումը և կարծում ենք, որ մեր ներդրումն ենք ունեցել այդ խնդրում: Ցավոք, մեր թիմին մի քանի ձայն չհերիքեց անցողիկ շեմը հաղթահարելու համար, որից մենք հետևություն կանենք և այսօրվանից էլ նույն ներուժով կպատրաստվենք 2026-ի խորհրդարանական ընտրություններին»:

Կուսակցության քաղխորհուրդը երախտագիտություն է հայտնել ընտրողներին՝ վստահության քվե տալու համար: «Ընտրական օրենսգրքի» համաձայն՝ ընտրություններից 7 օր հետո  թիվ 14 ԸԸՀ-ն գրանցելու է Վաղարշապատ համայնքի ավագանու թեկնածուներին՝ ասում է հանձնաժողովի նախագահ Գրիգոր Նազարյանը:

«Մենք ընտրությունների ամփոփման նիստն անելու ենք նոյեմբերի 23-ին՝ ընտրությունների 7-րդ օրը, իսկ թեկնածուներին մանդատները կտրամադրվեն  դեկտեմբերի 1-ին: Իսկ եթե թեկնածուները դիմեն դատարան, ապա այս գործընթացը կհետաձգվի մեկ շաբաթով»:

Վաղարշապատի ՏԻՄ արտահերթ ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող շուրջ 70 հազար ընտրողից մասնակցել էր 31.5 հազարը կամ ընտրողների ընդհանուր թվի 45.1 տոկոսը: Անցողիկ շեմը հաղթահարել է 3 քաղաքական ուժ և ավագանիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդես է գալու 19 անդամով՝ համայնքի ղեկավարի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է, «Հաղթանակ» դաշինքը՝ 12 անդամով և «Մայր Հայաստան» կուսակցությունը՝ 2 անդամով: