Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասին Ռոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել Նման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Վստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրը Ես ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ Յամալ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. Վենս Կան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ Լավրովին Հայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ Լավրովին Ելիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. Պեսկով Մոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածք Նույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվի

Հույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանանՕլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. APԵթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ ԶելենսկիՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելԱպօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինՀղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում ենՍտորագրվել է համագործակցության հուշագիրՋուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատունՍադրանքներ Ալեն Սիմոնյանի դեմ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. ԼավրովՄեծ վթար Զոդի կամուրջի մոտ. վիրավորները հոսպիտալացվել ենԵրևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. Օվերչուկ
Քաղաքականություն

Հայաստանը գտել է խաղաղություն կնքելու քաջությունը, որը պակաս չէ պшտերազմելու քաջությունից. Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ելույթ է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից, Դըկոտինյին նշել է, որ Ֆրանսիան առաջին երկրներից մեկն էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը և առաջին տերություններից մեկն էր, որ դեսպանատուն բացեց Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ 

«30 տարի առաջ՝ 1995 թվականի նոյեմբերի 7-ին, մենք առաջին անգամ մեր դրոշը ծածանեցինք այս շենքի վրա։ Պետք է պատկերացնել, թե ինչպիսին էր այդ ժամանակաշրջանը, որը հայերը հիշում են որպես «մութ ու ցուրտ տարիներ»։ Հայաստանը դեռևս կրում էր 1988 թվականի սարսափելի երկրաշարժի սպիները։ Այն բախվում էր պատերազմի, Երևանում մարդիկ կտրում էին ծառերը այգիներում և բուլվարներում, պոկում մանրահատակը՝ տաքանալու համար։ Այդ ժամանակվանից ի վեր Հայաստանը երկար ճանապարհ է անցել»,- ասել է դեսպանը։ 

Դեսպանի խոսքով՝ Երևանը դարձել է ծաղկուն, նորարարական և դինամիկ մայրաքաղաք, հայ ժողովուրդը ընտրել է ժողովրդավարությունը և այժմ նայում է դեպի Եվրոպա։ 

«Հայաստանը բազմազանեցրել է իր ռազմավարական գործընկերությունները։ Հայաստանը գտել է խաղաղություն կնքելու քաջությունը, որը պակաս չէ պատերազմելու քաջությունից։ Նա ունի կոչում՝ կրկին դառնալու տարածաշրջանի խաչմերուկ։ Մենք այս ճանապարհը միասին ենք անցել՝ ֆրանսիացիներ և հայեր։ Երեսուն տարի Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին՝ թե՛ լավ, թե՛ դժվարին պահերին։ Մեր աջակցությունը Հայաստանին, ինչպես ասել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահը, «անվերապահ է, բացարձակ է և անսասան»։

Սրանք նրա խոսքերն են, որոնք մեր կողմնացույցն են։ Դա այն է, ինչի ուղղությամբ դեսպանատան թիմն աշխատում է ամեն օր։ Երեսուն տարվա ընթացքում այս դեսպանատունը զգալիորեն մեծացել է։ Երբեք մեր թիմը այսքան մեծ չի եղել։ Երբեք այսքան շատ կին կամ երիտասարդ աշխատակիցներ դեսպանատան շարքերը չեն համալրել։ Այստեղ տեղակայված են Զարգացման Ֆրանսիական Գործակալության մասնաճյուղը և Երևանում Ֆրանսիայի Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակը։ Այստեղ է նաև պաշտպանության հարցերով առաքելությունը, որի հիմնումը  շրջադարձային կետ հանդիսացավ Հայաստանի հետ մեր հարաբերությունների համար»,- ասել է դեսպանը։

Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է նաև դեսպանատան շենքում իրականացվող վերանորոգման աշխատանքներին՝ շեշտելով, որ իրենց նպատակն է ապահովել ավելի լավ պայմաններ դեսպանատան աշխատակիցների համար, ավելի լավ սպասարկել իրենց հայրենակիցներին ու ավելի լավ ներկայացնել Ֆրանսիան Հայաստանում։ 

Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, որը ներկա է գտնվել Ֆրանսիայի դեսպանատան 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը։  

«Ես կցանկանայի անկեղծ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահին, ով այսօր իր այցելությամբ պատվեց մեր դեսպանատունը։ Հենց նա էր, որ որպես Երևանի քաղաքապետ՝ նախագահ Տեր-Պետրոսյանի համաձայնությամբ, մեզ նվիրեց Սունդուկյանի անվան թատրոնի դերասանի նախկին տունը հանդիսացող այս շենքը։ Դա հիանալի նվեր էր և գեղեցիկ ակնարկ, քանի որ դիվանագիտությունը նաև թատրոն է։ Ես կցանկանայի հարգել ճարտարապետ Ալեն Դարոնյանի հիշատակը, որը մեզ լքեց 2024 թվականին և որին Ֆրանսիայի կառավարությունը հանձնարարել էր դերասանի տունը վերածել դեսպանատան: Նա նաև այն մարդն էր, ով Հայաստանին ծանոթացրեց մեկ այլ մեծ ֆրանսիացի ճարտարապետի՝ Ժան-Միշել Վիլմոտի հետ, որն այնուհետև Երևանի քաղաքապետարանի կողմից պատասխանատվություն ստանձնեց ավարտելու «Կասկադ» համալիրի խորհրդանշական շինարարությունը»,- հավելել է դեսպանը:

Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին՝ բարեկամական վերաբերմունքի և մշտական աջակցության համար։ 

«Նրանք արդեն երեսուն տարի մեր հավատարիմ գործընկերներն են։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել ARFRATEC ընկերությանը, որը ստեղծվել է դեսպանատան վերանորոգման համար, և որը շարունակում է լինել մեր կողքին։ Նաև հղում եմ երախտագիտությունս այստեղ ներկա մեր բոլոր գործընկերներին։ Ես կցանկանայի արտահայտել իմ հիացմունքը մեր առաջին դեսպանի՝ տիկին Ֆրանս դը Արտինգի նկատմամբ, ով դրեց մեր հարաբերությունների հիմքը Հայաստանի հետ այդքան դժվարին ժամանակներում՝ նախ «Հրազդան» հյուրանոցում, ապա այս դեսպանատանը։ Նա դեսպան էր այն ժամանակ, երբ այդ պաշտոնը կանայք համարյա չէին զբաղեցնում։ Նա մնում է օրինակ բոլորիս համար։ Ես կցանկանայի մասնավորապես ողջունել բոլոր նախորդ դեսպաններին և մեր բոլոր գործընկերներին՝ ֆրանսիացի և հայ, որոնք աշխատել և շարունակում են աշխատել այս պատերի ներսում,  նրանց, ովքեր այսօր այստեղ են, նրանց, ովքեր մեզ նախորդել են, և նրանց, ովքեր հեռացել են մեզնից։ Մասնավորապես, կցանկանայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել մեր տեղացի աշխատակիցներին։

Դեսպաններն ու արտասահմանցի աշխատակիցները գալիս ու գնում են, դիվանագիտական կյանքն է այդպիսին։ Մեր հայ գործընկերները մնում են, նրանք մեր ուժն են և մեր ինստիտուցիոնալ հիշողությունը։ Եվ մեր սրտերը ցավում են․ Խաչատուր Սարիպողոսյանի հիշատակի համար, ով մեզնից հեռացավ այս տարի, Հակոբ Ղազարյանի հիշատակի համար, ով մեզնից հեռացավ չորս տարի առաջ։ Նրանք այսօր մեզ հետ են։ Սիրելի՛ բարեկամներ, ասում են, որ որոշ տներ հոգի ունեն։ Սա վերաբերում է նաև դեսպանատներին։ Դրանք արձագանքում են տոնակատարությունների, անցնող օրերի, սուրճի մեքենայի շուրջ խոսակցությունների, հանդիպումների ուրախության և մեկնումների տխրության հիշողություններին։ Սա ձեր տունն է։ Բոլորդ այստեղ ողջունելի եք։ Կեցցե՛ Հանրապետությունը, Կեցցե՛ Ֆրանսիան, Կեցցե՛ Հայաստանը, Եվ կեցցե՛ ֆրանս-հայկական բարեկամությունը»,- եզրափակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը։