Համայնքային ոստիկանության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է
Եթե ցանկանում ես համալրել ՆԳՆ ոստիկանության շարքերը, ունենալ խոստումնալից կարիերա, բարձր աշխատավարձ և օգտվել սոցիալական երաշխիքներից, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է:
Համայնքային ոստիկանության համալրման նպատակով հայտարարված ընդունելության վերջնաժամկետը երկարացվել է նոյեմբերի 21-ը ներառյալ։
Ընդունելություն-մրցույթի համար սահմանվել է 478 տեղ` Համայնքային ոստիկանության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումների համար:
Կարող են դիմել բարձրագույն կրթություն ունեցող արական և իգական սեռի ներկայացուցիչներ։
Արական սեռի քաղաքացիներն ընդունելության համար կարող են դիմել, եթե անցել են պարտադիր զինվորական ծառայություն:
Սոցիալական երաշխիքներ
Ուսումնառության ավարտին շրջանավարտները կստանան սպայական կոչում, կհամարվեն ատեստավորված և կստանան համապատասխան հավելավճար․ գերազանց ատեստավորման պարագայում աշխատավարձի և հավելավճարի հանրագումարը շուրջ 400․000 ՀՀ դրամ է:
Ծառայողը և նրա ընտանիքի անդամները պետպատվերի շրջանակում հնարավորություն կունենան օգտվել բժշկական ծառայություններից։
Շրջանառության մեջ է դրվել նաև օրենսդրական նախաձեռնություն, ըստ որի՝ Ոստիկանության ծառայողները կկարողանան բնակարան կամ բնակելի տուն ձեռքբերելու, կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից։
Ուսումնառության ավարտին շրջանավարտները կստանան սպայական կոչում, կհամարվեն ատեստավորված և կստանան համապատասխան հավելավճար․ գերազանց ատեստավորման պարագայում աշխատավարձի և հավելավճարի հանրագումարը շուրջ 400․000 ՀՀ դրամ է:
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29) նոյեմբերի 21-ը ներառյալ՝ ժամը 10.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Ոստիկանության ծառայողները մրցույթին մասնակցելու համար զեկուցագրերը պետք է ներկայացնեն նշված ժամանակահատվածում։
Ընդունելություն-մրցույթի ստուգումները և հարցազրույցները կանցկացվեն դեկտեմբերի 1-ից մինչև 26-ը ներառյալ։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.edupolice.am կայք՝ հետևյալ հղմամբ
Հարցերի դեպքում հասանելի են հետևյալ հեռախոսահամարները՝ +37410778033, +37411584971:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...