Փարիզում Մակրոնի քարոզարշավի ֆինանսավորման գործի կապակցությամբ խուզարկություններ են իրականացվել
Իրավապահ մարմինները խուզարկություններ են անցկացրել ամերիկյան McKinsey խորհրդատվական ընկերության Փարիզի գրասենյակում, որը կասկածվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախընտրական քարոզարշավները անօրինական կերպով ֆինանսավորելու մեջ, հաղորդում է Le Figaro-ն՝ հղում անելով աղբյուրին։
Խուզարկությունը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ Փարիզի քննիչ դատավոր Սերժ Տուրնյորի գլխավորած հետաքննության շրջանակներում, որը վերաբերում է Ֆրանսիայի նախագահի նախընտրական քարոզարշավին խորհրդատվական ընկերությունների ներգրավվածությանը։
Ֆրանսիայի ֆինանսական դատախազությունը Մակրոնի դեմ հետաքննություն սկսեց 2022 թվականի նոյեմբերին՝ կասկածելով, որ McKinsey-ն անօրինական կերպով ֆինանսավորել է նրա 2017 և 2022 թվականների ընտրարշավները։ Դատախազությունը մտադիր էր հետաքննել, թե արդյոք խորհրդատվական ընկերության և պետության ղեկավարի միջև կապեր կային, որոնք կարող էին հանգեցնել ֆավորիտիզմի և քարոզարշավի անօրինական ֆինանսավորման։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...