Մարտի 1-ի գործի քննության արդյունավետության հարցը եղել և շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում
2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունները պետք է գնահատել ոչ միայն կյանքի իրավունքի տեսանկյունից, որը եղել է և շարունակում է մնալ քննարկումների կենտրոնում, այլև մի շարք այլ հիմնարար ազատությունների խախտումների համատեքստում։ Այս մասին նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում՝ «Մարտի 1»-ի գործի քննությունը նախորդող ժամանակահատվածում։ «Մարտի 1»-ի գործի վերաիմաստավորումը» թեմայով հանրային քննարկման ժամանակ, հայտարարել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Այս մասին հաղորդում է News.am լրատվականը:
Նա նաև ուշադրություն է հրավիրել ուժի կիրառման հարցում համաչափության բացակայության վրա՝ նշելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս արձանագրել է այս խնդիրը, մասնավորապես ընդգծելով, որ ձեռնարկված գործողությունները կազմակերպված չեն եղել այնպես, որ նվազագույնի հասցվի հնարավոր վնասը և բացասական հետևանքները։
Մանասյանի խոսքով՝ քննության արդյունավետության հարցը եղել և շարունակում է մնալ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուշադրության կենտրոնում։
Նա նշել է, որ ՄԻԵԴ-ն արդեն իսկ հստակեցրել է այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը՝ նշելով քննության անբավարարությունը և պետության կողմից ստանձնած պարտավորությունների չկատարումը։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին, Երևանի կենտրոնում իշխանության և ընդդիմության միջև տեղի ունեցած բախման հետևանքով զոհվել է 8 ցուցարար և Ներքին զորքերի 2 զինծառայող։


















































Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Ռուս փորձագետը Հայաստանին կոչ է արել Ադրբեջանից նավթամթերք ներկրելիս ամեն ինչ ուշադիր ուսումնասիրել
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել են «Tesla»-ն ու «Dodge»-ը