Հրաձգային գումարտակի հրամանատարը պատերազմի ընթացքում հրաժարվել է պարտականությունները կատարելուց․ գործը դատարանում է
2025 թվականի հուլիսի 14-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործ է ստացվել՝ ՊԲ թիվ զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ։ Նույն օրը գործը մակագրվել է դատավոր Գոռ Գասպարյանին։ Հուլիսի 18-ին Դատարանը որոշում է կայացրել վարույթը ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին։ Գործով առաջին նախնական դատալսումը կայացել է հուլիսի 31-ին, տեղեկացնում է iravaban.net-ը:
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը
Ա. Խ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ՊԲ հրամանատարի 2020 թվականի ապրիլի 16-ի թիվ Ն հրամանով նշանակված լինելով ՊԲ թիվ զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, ռազմական դրության պայմաններում, պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց և առանց վերադասի թուլտվության լքել է զորամասի պաշտպանության շրջանի «Մուշ» հրամանատարական դիտակետը, որը զուգորդվել է նրա կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների փաստացի դադարեցմամբ։
Վարույթի նախապատմությունը.
27.09.2020թ., ժամը 07։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և ռազմական գործողությունների սկսվելուց հետո ՊԲ թիվ զորամասի հրամանատար Ս․ Ա․-ն 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատար Ա. Խ․-ին հանձնարարել է անձնակազմը տեղակայել պահպանության խնդրով, այն է՝ գումարտակի պահպանության տեղամասի չպահվող մարտական դիրքերում և այլ մարտակարգերում:
2-րդ հրաձգային գումարտակը’ գումարտակի հրամանատար, փոխգնդապետԱ. Խ․-ի ղեկավարությամբ մեկնել է մարտադաշտ: Ա. Խ․-ն ենթակաների անընդհատ և օպերատիվ ղեկավարումն ապահովելու նպատակով շուրջ 25 զինծառայողների հետ զբաղեցրել է գումարտակի «Մուշ» հրամանասարական դիտակետը, որն ուժեղացված է եղել զորամասի տանկային վաշտից մեկ դասակով՝ 2 միավոր տանկով, իսկ հարակից կրակային դիրքում տեղակայված է եղել գումարտակի հրետանու’ 120մմ ականանետային մարտկոցի անձնակազմն ու միջոցները:
27.09.2020թ., ժամը 11:30-ի սահմաններում, հակառակորդին հաջողվել է ճեղքել ՊԲ թիվ զորամասի 2-րդ գումարտակի պաշտպանության գոտու մարտական դիրքերի պաշտպանությունը և անցնել դեպի յուրային թիկունք՝ գրոհելով մարտական դիրքի ուղղությամբ, որի անձնակազմը մինչև ժամը 1300-ի սահմանները դիմակայել է հակառակորդի ուժերին՝ ժամանակավորապես կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը: Այնուհետև՝ հակառակորդը մարտական դիրքից ավտոճանապարհով հասել է մյուս մարտական դիրքի մատույցներ, որտեղ հանդիպել է տվյալ դիրքի և ՊԲ Ն զորամասի անձնակազմի դիմադրությանը:
Փոխգնդապետ Ա. Խ․-ն, «Մուշ» հրամանատարական դիտակետի կացարանում տեսադիտարկման համակարգով հետևելով պաշտպանության տեղամասում հակառակորդի և յուրային անձնակազմի միջև մղվող մարտերին, որպես գումարտակի իրամանատար, 03.12.1996թ. ՀՀ օրենքով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի (այսուհետ՝ Կանոնագիրք) 13-րդ, 129-րդ և 130-րդ հոդվածների պահանջների համաձայն՝ հանդիսանալով գումարտակի ողջ անձնակազմի ուղղակի պետը, ի թիվս այլնի, խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու լինելով գումարտակի մարտական առաջադրանքների հաջող կատարման, անձնակազմի մարտական պատրաստության դաստիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար, պարտավոր լինելով հավատարիմ լինել զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն’ չխնայելով սեփական արյունը և նույնիսկ կյանքը, պաշտպանել Հայրենիքը, կատարել զինվորական պարտքը, անսասան տանել զինվորական ծառայության դժվարությունները, կատարել զինվորական կանոնադրությունների պահանջները, ընկերներին փրկել վտանգից, հմտորեն ղեկավարել գումարտակը, ՀՀ պաշտպանության նախարարի՝ 25.08.2011թ. հրամանով հաստատված՝ մարտական կանոնադրության 45-47-րդ, 53-րդ, 55-58-րդ, 76-րդ, 82-րդ, 116-րդ, 118-119-րդ, 122-րդ, 179-180-րդ և 184-րդ կետերի համաձայն՝ պարտավոր լինելով գումարտակի ղեկավարումն իրականացնել կայուն, անընդհատ, օպերատիվ, հաստատուն և ծածուկ, կազմակերպել ավագ պետի առաջադրած խնդիրների կատարումը, մարտի վճռական պահերին գտնվել առավել կարևոր ուղղությունում և իր ենթակայության տակ գտնվող ուժերով և միջոցներով ժամանակին ազդել մարտի ընթացքի վրա, մարտական խնդիրներ լուծելիս միայն ավագ պետի թույլտվությամբ տեղաշարժել գումարտակի հրամանատարական դիտակետը, իսկ տեղաշարժման և նոր շրջան ժամանելու դեպքում անմիջապես զեկուցել վերադաս շտաբ, ցանկացած իրավիճակում մշտական և կարողն կապ ունենալ ենթակա ու վերադաս հրամանատարների և շտաբների հետ, մարտական խնդրի կատարման ընթացքում արդյունավետ օգտագործել ուժերն ու միջոցները, իրավիճակի կտրուկ փոփոխությունների մասին անմիջապես զեկուցել ավագ պետին և վերադաս շտաբ, նոր որոշում ընդունել ավագ պետի ընդհանուր մտահաղացման սահմաններում, խնդիրներ առաջադրել ենթակա ստորաբաժանումներին և առաջին իսկ հնարավորության դեպքում ընդունված որոշման մասին զեկուցել ավագ պետին, պաշտպանության շրջան (հենակետ) հակառակորդի սեպման (մխրճվելու) դեպքում ռազմական տեխնիկայի բոլոր միջոցների կրակով և զորախմբի գործողություններով կասեցնել նրա առաջխաղացումն ու տարածումը ճակատամասով ու խորությամբ, ամրացնել իր թևերը մծրճման տեղամասում, առավելագույն լարվածությամբ կրակ բացել հակառակորդի ուղղությամբ՝ դիմահար կրակով, նռնակներով, բոլոր կրակային միջոցներով ոչնչացնել հակառակորդի տանկերը, այլ զրահապատ մեքենաները, հետևակը, ետ մղել հակառակորդին, արգելել նրա ճեղքումը պաշտպանության խորքը, պահել զբաղեցրած շրջաններն ու հենակետերը, մարտ վարել յուրաքանչյուր խրամատի համար, կազմակերպել գումարտակի շրջանաձև պաշտպանությունը, չի կատարել Կանոնագրքով և Մարտական կանոնադրությամբ սահմանված պարտականությունները, ինչպես նաև ավագ պետի կողմից իր առջև դրված մարտական խնդիրները, այլ գումարտակի հրամանատարական դիտակետի տեսադիտարկման համակարգով տեսնելով հակառակորդի առաջին էշելոնի ուղղությունից՝ առնվազն 1 կմ հեռավորությունից, հետևակի մարտական մեքենաների առաջացումը՝ «Մոշ» հրամանատարական դիտակետի ուղղությամբ, պաշտպանական մարտ վարելու, գումարտակն անընդհատ, օպերատիվ և հաստատուն կերպով ղեկավարելու, ռազմական տեխնիկայի և բոլոր միջոցներով, այդ թվում՝ 120 մմ ականանետային մարտկոցի կրակով հակառակորդի հետևակը և տեխնիկաները խոցելու և ոչնչացնելու, հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու, նրա մխրճումը և տարածումը դեպի պաշտպանության խորքը կանխելու և արգելելու, ստեղծված իրավիճակի մասին ավագ պետին անմիջապես զեկուցելու, վերադաս շտաբից նոր մարտական խնդիր ստանալու, մարտ վարող՝ իր ենթակա ստորաբաժանումների ղեկավարումն ապահովելու փոխարեն, ունենալով անհրաժեշտ կապի միջոցներ, բավարար ժամանակ և տարածություն՝ զբաղեցրած տեղամասն առկա ուժերով և միջոցներով պահելու համար, շրջափակման մեջ հայտնվելու և յուրային անձնակազմի ոչնչացման սպառնալիքի, հարկադրված նահանջ կատարելու պայմանների բացակայության պարագայում դրսևորել է վախկոտություն և փոքրոգություն, անտեսելով իր ենթակա մարտական դիրքերը և բնագիծն անպաշտպան թողնելու հանգամանքը, առանց ավագ պետի թույլտվության, նույն օրը, ժամը 13։30-ի սահմաններում, հրաժարվել է մնալ գումարտակի պաշտպանության տեղամասում’ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Մուշ» հրամանատարական դիտակետում, և կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները, առանց վերադասին զեկուցելու, թողել է դիտակետը և դիտակետի ու 120 մմ ականանետային մարտկոցի ողջ անձնակազմի հետ հեռացել նախապես չորոշված շրջան՝ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում տեղակայված՝ 4-րդ հրաձգային գումարտակի զորանոցի մասնաշենք՝ առանց ղեկավարման թողնելով մարտադաշտում գտնվող իր ենթակա ստորաբաժանումներին:
Դատարանի գնահատմամբ՝ մինչդատական վարույթի ընթացքում հնարավոր է եղել պարզել Ա. Խ․-ին մեղսագրվող ենթադրյալ հանցանքի կատարման վայրը, սակայն մեղադրանքի քննությունը տվյալ տարածքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում օբյեկտիվորեն անհնար է, հետևաբար՝ Դատարանը գտնում է, որ նման պայմաններում մեղադրանքը պետք է քննի այն դատարանը, որի դատական տարածքում գտնվում է մինչդատական վարույթն իրականացրած նախաքննության մարմնի նստավայրը: Մասնավորապես՝ սույն քրեական վարույթով մինչդատական վարույթն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում, որի նստավայրը գտնվում է Երևան քաղաքում, հետևաբար՝ Դատարանի գնահատմամբ մեղադրանքը պետք է քննի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը:
Օգոստոսի 5-ին Դատարանը որոշել ՝ մեղադրյալ Ա․ Խ․-ի վերաբերյալ՝ ՀՀ 18.04.2003թ. քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով, թիվ ՍԴ3/0166/․․/․․ քրեական վարույթն ըստ ընդդատության փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանին:
Գործը Երևանի քրեական դատարանում
Երևանի քրեական դատարանում գործը ստացվել է օգոստոսի 13-ին և մակագրվել Մասիս Մելքոնյանին։ Օգոստոսի 15-ին Դատարանը վարույթը ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին որոշում է կայացրել։ Գործով կայացել է մեկ դատական նիստ, ևս մեկը չի կայացել մեղադրյալի չներկայանալու պատճառով։
Կիրառված խափանման միջոցը
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Աշակերտները ծեծի են ենթարկել և նվաստացրել Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող տղային. նրանք ձերբակ...
Ով մեզ հետ չի, առնվազն դավաճան է