Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասին Ռոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել Նման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Վստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրը Ես ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ Յամալ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. Վենս Կան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ Լավրովին Հայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ Լավրովին Ելիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. Պեսկով Մոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածք Նույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվի

Հույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանանՕլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. APԵթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ ԶելենսկիՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելԱպօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինՀղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում ենՍտորագրվել է համագործակցության հուշագիրՋուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատունՍադրանքներ Ալեն Սիմոնյանի դեմ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. ԼավրովՄեծ վթար Զոդի կամուրջի մոտ. վիրավորները հոսպիտալացվել ենԵրևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. Օվերչուկ
Քաղաքականություն

Ֆրանսահայ 40 կազմակերպություններ համերաշխության կոչ են հղել՝ ի աջակցություն արցախահայերի վերադարձի իրավունքին

Ֆրանսահայ 40 կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ ի աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի ու այլ հիմնարար իրավունքների՝ Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան հրամանի 2-ամյակի առթիվ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«2023 թ. նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել բռնատեղահանված արցախահայերի անվտանգ և անխոչընդոտ վերադարձը։ Դատական այս որոշումը հիմնավորեց մի համընդհանուր սկզբունք․ ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր սեփական երկիր մուտք գործելու իրավունքից։ Ցայսօր վճիռը շարունակում է մնալ անկատար։
 
Հանցավոր շրջափակման ու ռազմական հարձակման հետևանքով իրենց հողից պոկված Արցախի վերջին 120 000 հայերը շարունակում են ապրել՝ զրկված իրենց տներից ու ունեցվածքից։ Միջազգային կառույցների լռության պայմաններում պղծվում են նրանց եկեղեցիները, ավիրվում են գերեզմանատները, նրանց բազմահազարամյա ներկայության հետքերը հետևողականորեն ջնջվում են։ Բնաջնջման այս քաղաքականությունը նպատակ ունի ժխտել մի ողջ ժողովրդի պատմական հիշողությունը։
 
Միջազգային բարձրագույն դատական ատյանները՝ Արդարադատության միջազգային դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Միջամերիկյան դատարանը, բազմիցս հաստատել են, որ որևէ բնակչությանը իր հայրենիք վերադարձի իրավունքից զրկելը միջազգային իրավունքի լուրջ խախտում է հանդիսանում։ Այս իրավունքը անքակտելի է․ այն չի կարող կախված լինել որևէ պետության քաղաքական ընտրություններից կամ որևէ պահի տիրող ուժային հաշվեկշռից։

Հայկական քաղաքակրթության մեջ հազարամյակներով արմատավորված Արցախի պատմությունը հիմնավորում է արցախահայության՝ սեփական ինքնությունն ու իրավունքները պահպանելու անհրաժեշտության իրավացիությունը ։ Բոլշևիկյան իշխանությունների կողմից Ադրբեջանի ենթակայության տակ հայտնված Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը տարիներ շարունակ եղել է գոյաբանական վտանգի առջև։

Իր գոյատևումն ապահովելու համար 1991 թվականին արցախահայությունը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ միջազգային իրավունքի նորմերին ու այն ժամանակվա խորհրդային օրենքների լիակատար համապատասխանությամբ։ 1991 թ․ դեկտեմբերի 10-ին կազմակերպված հանրաքվեն 99,89 տոկոսով հաստատեց որդեգրված որոշումը ։ Ի դեպ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երբևէ չի որակել ԼՂՀ հռչակումն իբրև անօրինական և երբեք կոչ չի արել միջազգային հանրությանը այն չճանաչել՝ փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործընթացում Արցախին ընդունելով կողմ ։

Արցախահայությունը մշտապես նախընտրել է երկխոսության ուղին։ Բազմաթիվ անգամներ նրա քաղաքական ներկայացուցիչները ցուցաբերել են բանակցելու պատրաստակամություն և պատասխանատվություն։

Նրանք համաձայնել են Մինսկի խմբի կողմից առաջարկված «Մադրիդյան սկզբունքներին», 2001-ին Քի Վեսթում, ապա 2011-ին Կազանում համաձայնել են ներկայացված խաղաղության ծրագրերին։ Հավասարակշռված այդ ծրագրերը Արցախի համար նախատեսում էին անվտանգություն, ինքնավարություն և հանրաքվեի միջոցով վերջնական կարգավիճակի սահմանում ։ Ամեն անգամ Ադրբեջանը ձախողել է միջնորդների ծրագրերը՝ նախընտրելով ուժի կիրառումը՝ խնդրի երկարաժամկետ լուծման փոխարեն։

Այսօր Արցախի ղեկավարները, այն մարդիկ, ովքեր մարմնավորել են երկխոսության պատասխանատվության և պատրաստակամությամ ոգին, գտնվում են Բաքվի բանտերում։ Նրանց բանտարկությունը՝ համընդհանուր լռության պայմաններում, ողջ արցախահայության նկատմամբ իրականացված անարդարության խորհրդանիշն է ։

Նման կացությունում խնդիրը սոսկ հայկական չէ։ Այն համընդհանուր է։

Ընդունել, որ 150 000 մարդ կարող է բնաջնջվել իր հայրենիքից, նշանակում է նախադեպ ստեղծել այլ ժողովուրդների, այլ փոքրամասնությունների, այլ հարկադիր բռնագաղթերի համար։ Դա նշանակում է ընդունել, որ մարդկության դեմ ուղղված հանցանքը կարող է անպատիժ մնալ։

Եվրոպան, որը խաղաղություն է կառուցել ցեղասպանությունների հիշողության և իրավունքի գերակայության վրա, չի կարող շրջել հայացքը :

Մենք՝ Ֆրանսիայի հայկական միություններս, պատասխանատվություն ենք ստանձնում բարձրաձայնել արցախահայության իրավունքների մասին, որին ստիպողաբար լռեցնում են : Հիշեցնել, որ արդարության բացակայության պայմաններում խաղաղությունը պատրանք է, որ վերադարձի իրավունքը կարգախոս չէ, այլ ռեպարացիաների նախապայման։

Ուստի մենք հղում ենք համերաշխության կոչ և պահանջում, որ ՝

– Բաքվում պահվող հայ բանտարկյալներն անհապաղ ազատ արձակվեն,

– Կյանքի կոչվի Արցախի հայկական մշակութային ժառանգության միջազգային պաշտպանություն,

– ՄԱԿ-ի վերահսկողության ներքո գործնական կիրառում ստանա վերադարձի իրավունքը՝,

–Եվրոպական պետությունները գործեն համատեղ, որպեսզի միջազգային դատական որոշումները չմնան թղթի վրա։

Մենք չենք կարող ընդունել, որ մի ամբողջ ժողովուրդ՝ որի միակ «մեղքը» իր հողի վրա ազատ ապրելու ցանկությունն է, դատապարտվի արտաքսման և մոռացության։

Արցախահայերի վերադարձի իրավունքը հեռավոր հույս չէ․ այն արդարության հրամայական է։ Այն պաշտպանելը նշանակում է պաշտպանել մեր ընդհանուր մարդկային արժեհամակարգը»։

Ստորագրող կազմակերպություններ՝

Հայ Առաքելական Եկեղեցի, Ֆրանսիայի Թեմ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ – CCAF

Թուլոնի ֆրանս-հայկական միություն

Լուարա շրջանի Ֆրանս-հայկական միություն

Ֆրանսիայի հայազգի նախկին մարտիկների և Դիմադրողական շարժման Միություն

«Արևիկ» մշակութային միություն

Բուկ-Բել-Էրի հայկական մշակութային միություն

Սարսելի հայկական մշակութային միություն

Պենն Միրաբոյի հայկական մշակութային միություն

Սեպտեմն-լե-Վալոնի և շրջակա համայնքների ֆրանսահայ մշակութային միություն

Սատար Արցախին միություն

Մալաթիայի կրթամշակութային միություն

Ֆրանսահայ փաստաբանների և իրավաբանների միություն

Ավինյոնի և շրջանի ֆրանս-հայկական միություն

Նորմանդիայի հայկական համերաշխության միություն

AYP FM – Ռադիո

Շեն–Ֆրանսիա

Անտոնիի ֆրանս-հայկական միություն

Հայ Դատի պաշտպանության կոմիտե – CDCA Ֆրանսիա

COVCAS – Իրավունքի և հակամարտությունների կարգավորման կենտրոն

Կապույտ Խաչ ֆրանսահայ միություն– CBAF Ֆրանսիա

Ֆրանսիայի Մեծ Արևելքի հայ համայնք – DAGE

Մարսելի «Աբովյան» դպրոց

Հայ Հեղափոխական Դաշնակցություն - Ֆրանսիա

Հայ Հեղափոխական Դաշնակցություն երիտասարդական թև «Նոր Սերունդ»

Հայաստան համահայկական Հիմնադրամ

G2IA (Միջազգային միջմասնագիտական հայկական խումբ)

Համազգային միություն

Հայմեդ միություն

Վիենի Հայկական Մշակույթի Տուն

Մոնթելիմարի և շրջանի հայկական մշակութային և հիշողության միություն

Երկիր և Մշակույթ – Ֆրանսիա

Ռամկավար Ազատական Կուսակցությոուն – Ֆրանսիա

Կլերմոն Ֆերանի հայկական մշակութային միություն

Հայաստան առողջապահություն միություն

Տրանսպլանտ դեպի Հայաստան (Transplant to Armenia)

Հայ Բարեգործական Ընդհանուր Միություն – Ֆրանսիա

Ֆրանսահայերի Մշակութային Միություն – UCFAF

Կաննի և շրջանի հայերի միություն