Շիրակի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք պահելու և թմրանյութ օգտագործելու կասկածանքով ձերբակալել են երիտասարդի
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն` զենք-զինամթերք ապօրինի պահելու վերաբերյալ:
Նոյեմբերի 14-ին Գյումրու Պարույր Սևակի փողոցում քրեական ոստիկանները հայտնաբերեցին և վարչություն ներկայացրին 30-ամյա և 32-ամյա երիտասարդների, իսկ 30-ամյա գյումրեցու մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։ 30-ամյա երիտասարդը հայտնեց, որ բնակարանում զենք, իսկ մեքենայում՝ թմրամիջոց է պահում։ Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին նախաքննական մարմին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա բնակարանի զննությամբ հայտնաբերվեց «Մակարով» տիպի ատրճանակի նմանվող առարկա՝ պահունակով, իսկ մեքենայի զննությամբ` շուրջ 5 գրամ մարիխուանա։ Ըստ նրա` զանգվածն ինքն է պատրաստել՝ անձնական օգտագործման համար։ Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...