Վրաստանի իշխանությունները հրաժարվում են «Հարավային Օսեթիայի» տերմինից
Վրաստանի իշխանությունները նախատեսում են չեղարկել Հարավային Օսեթիայի վարչական կառույցը երկրի գործադիր մարմինների համակարգում և հրաժարվել այս տերմինի օգտագործումից, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, փոխանցում է Pirveli-ն։
«Հարավային Օսեթիա» տերմինի օգտագործումը, անգամ համակողմանիորեն, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Ազգային շարժման» կողմից, խախտում էր սահմանադրությունը և ազգային շահերը։ Վրաստանի քաղաքական կամ իրավական դաշտում նման որևէ կառույց գոյություն չունի», - ասել է Պապուաշվիլին։
Խոսնակը մանրամասնել է, որ Վրաստանի կառավարությունը ծրագրում է լուծարել 2007 թվականին ստեղծված ժամանակավոր վարչատարածքային միավորումը և քննադատել դրա ստեղծումը Սահակաշվիլիի ժամանակ։ Նրա խոսքով՝ տերմինի օգտագործումն անուղղակիորեն օրինականացրել է տարաբնույթ գործընթացները հանրապետությունում։ Պապուաշվիլին նաև հավելել է, որ իշխանավոր «Վրաստանի երազանք - Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը աշխատում է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության «չճանաչման քաղաքականությունը» ուժեղացնելու ուղղությամբ։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար