Զելենսկին Մակրոնի հետ պատմական համաձայնագիր է ստորագրել
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը ստորագրել են «պատմական համաձայնագիր», գրում է RBC-Ukraine-ը։ Փաստաթղթի բովանդակության պաշտոնական մանրամասները հայտնի չեն։
Զելենսկին պաշտոնական այցով ժամանել է Փարիզ։ Երկու երկրները, ինչպես սպասվում է, կստորագրեն համաձայնագիր Կիևին ինքնաթիռներ, հրթիռներ և ՀՕՊ համակարգեր մատակարարելու վերաբերյալ։
Կիևին զենք մատակարարելուց բացի՝ երկու առաջնորդները նախատեսում են քննարկել անվտանգության երաշխիքները ռուս-ուկրաինական հակամարտության գոտում հրադադարի դեպքում։ Մակրոնը և Զելենսկին, ըստ տեղեկությունների, կայցելեն նաև բազմազգ ուժերի շտաբ, որը ներկայումս գոյություն ունի միայն թղթի վրա։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար