Ծեծկռտուք և դանակահարություն՝ Արթիկում․ կան վիրավորներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արթիկի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մարմնական վնասվածքներով «Արթիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության դիմածներն են Շիրակի մարզի բնակիչեր 26-ամյա Գևորգ Ս․-ն՝ «գլխի և աջ ազդրի շրջանների բաց վնասվածք» ախտորոշմամբ, 29-ամյա Սամսոն Ս․-ն՝ «ձախ այտոսկրի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ և 25-ամյա Գրիգոր Ս․-ն՝ «գլխի գագաթային շրջանի ջնջխված վերք» ախտորոշմամբ։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության ծառայողները և ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ստացված տեղեկությունները իրացնելիս պարզել են, որ ժամը 16։00-ից 17։00-ն ընկած ժամանակահատվածում Հոռոմ գյուղի «Ղապլվա փոսեր» կոչվող դաշտավայրում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Շիրակի մարզի բնակիչ 21-ամյա Վազգեն Զ․-ն և 20-ամյա Արման Զ․-ն հարվածներ են հասցրել համագյուղացիներ Սամսոն Ս․-ի, Գևորգ Ս․-ի և Գրիգոր Ս․-ի մարմնի տարբեր մասերին, բացի այդ Արման Զ․-ի ձեռքին եղած կտրող-ծակող առարկան պատահմամբ դիպել է Գրիգոր Ս․-ին, ում մոտ ախտորոշվել է «աջ նստային շրջանի կտրած-ծակած վերք, արնահոսություն, գլխի ձախ քունք-գագաթային շրջանի պատռված վերք»:
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 17։00-ի սահմաններում վիճաբանությունից հետո Գևորգ Ս․-ն իրեն պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով ինքնավթարի է ենթարկվել և կողաշրջվել: Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Արման Զ․-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Արթիկի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժին։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...