Լեհաստանում վնասել են Ուկրաինա տանող երկաթգիծը
Լեհաստանում նոյեմբերի 16-ի առավոտյան Ուկրաինա տանող երկաթուղու վրա հայտնաբերվել է գծերի վնասում: Ժիցին քաղաքի մոտ գտնվող գծերի վնասումը հայտնաբերել է գնացքի մեքենավարը, ով հասցրել է արգելակել, հայտնում է լեհական ոստիկանությունը: Դեպքի պահին գնացքում եղել են երկու ուղևոր և անձնակազմի մի քանի անդամ. արտակարգ արգելակման հետևանքով ոչ ոք չի տուժել: Ոստիկանության տվյալներով՝ վնասված հատվածում գնացքների երթևեկությունը դադարեցվել է, սակայն հարակից գծերով երթևեկությունը շարունակվել է:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը չի բացառել, որ երկաթգծի վնասման պատճառը կարող էր դիվերսիա լինել։ «Ես մշտական կապի մեջ եմ ներքին գործերի նախարարի հետ Դեմբլին – Վարշավա գծի վրա երկաթգծի հատվածի քանդման կապակցությամբ։ Հնարավոր է, որ խոսքը դիվերսիայի ակտի մասին է։ Համապատասխան ծառայությունները հետաքննություն են անցկացնում», - գրել է Տուսկն իր X-ի էջում։ Վնասված երկաթուղային գծի վրա է գտնվում Լեհ-ուկրաինական սահմանի Դորոհուսկ – Յագոդին անցումը։ Այս գիծը նաև անցնում է Ժեշուվ քաղաքով, որը Արևմտյան սպառազինությունները Ուկրաինա մատակարարելու գլխավոր լոգիստիկ հանգույցն է։
Ավելի վաղ Լեհաստանը բազմիցս մեղադրել էր Մոսկվային՝ երկրի ներսում ռուսական հետախուզության գործունեության մեջ։ Վարշավայում նշում էին, որ Ուկրաինային զենքի մատակարարման գործում իր դերը երկիրը թիրախ է դարձել՝ Ռուսաստանի կողմից լրտեսների և դիվերսանտների համար։ Հուլիսին Տուսկը հայտարարել էր երկրում 32 մարդու ձերբակալության մասին, որոնք կասկածվում էին ռուսական հետախուզության հետ համագործակցելու մեջ։ «Նրանց մեջ կան լեհեր, ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ և Կոլումբիայի քաղաքացի։ Ցուցակը դրանով չի ավարտվում», - ասել էր Լեհաստանի վարչապետը։ Հոկտեմբերին նա հայտնել էր ևս ութ հոգու ձերբակալության մասին՝ դիվերսիաներ նախապատրաստելու կասկածանքով։ Տուսկը հանձնարարել էր ձեռնարկել «էլ ավելի ինտենսիվ և եռանդուն գործողություններ»՝ ռիսկերը կանխելու և «բոլոր նրանց բռնելու համար, ովքեր ռուսական միջոցներն օգտագործելով հարձակվում են Լեհական պետության վրա»։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...