Հայաստանում Չեչնիայի քաղաքացու սպանությունը կատարած 2 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՔԿ
Չեչնիայի քաղաքացու սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը): Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հանձնարարվել է նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Մամուլը գրել էր, որ Այշատ Բայմուրադովային հարկադիր ամուսնացրել են, նա պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, ուներ մանկահասակ երեխա։ Այշատը փախել էր Չեչնիայից և ապաստանել Երևանում։ Հոկտեմբերի 19-ին Երևանի Դեմիրճյան փողոցի վարձով բնակարաններից մեկում Ոստիկանությունը հայտնաբերել էր 23-ամյա Այշատի դին։
Սպանությունից հետո ռուսական տելեգրամ ալիքներից մեկը հրապարակել էր Չեչնիայից Հայաստան փախած 23-ամյա Այշատ Բայմուրադովայի սպանության հետ հնարավոր կապ ունեցող անձանց անունները։ Սպանությունից կարճ ժամանակ անց այն բնակարանից, որտեղ գտել են Այշատ Բեյմուրադովային, դուրս է եկել երկու անձ։
«Նրանցից մեկը Կարինա Իմինովան է, հանրությանը ավելի հայտնի որպես Այշատի «ինստագրամյան» ընկերուհի, որի հետ զոհը դուրս էր եկել հանդիպման և անհետացել էր։ Իսկ մյուս անձը Չեչնիայից 30-ամյա Սաիդ-Համզադ Բայսարովն է»,-գրել էր աղբյուրը։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...