Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 14-ից 17-ը
Բացահայտվել է 257 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️73 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️34 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️21 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️18 դեպք՝ հոգեկան ներգործության,
☑️16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️9 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
☑️8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️6-ական դեպք՝ խարդախության, թմրանյութի իրացման,
☑️5-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,
☑️3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, շորթման, փաստաթղթի կեղծիքի։
☑️2-ական դեպք՝ բնակարանային գողության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, հողը փչացնելու։
Բացահայտվել է նաև կողոպուտի, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունը չկատարելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ինքնիրավչության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️2 դեպք՝ բնակարանային գողության։
Հայտնաբերվել է 14 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 34 ավտովթար․ 52 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...