Կործանված ինքնաթիռը՝ Թուրքիայի կառավարության նիստի օրակարգում
Նոյեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կառավարության նիստ կգումարվի: Օրակարգում են լինելու «Թուրքիան առանց ահաբեկչության» տեսլականի շուրջ վերջին զարգացումները, Պաղեստինի Գազայի հատվածում հաստատված հրադադարից հետո տիրող իրավիճակը, Թուրքիայի ռազմական բեռնատար ինքնաթիռի կործանմանը վերաբերող հարցեր և այլն:
Մասնավորապես անդրադարձ է կատարվելու վթարի պատճառներին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Նշվում է, որ սև արկղի տվյալները թույլ կտան պարզել, թե ինչ է տեղի ունեցել օդաչուի խցիկում ինքնաթիռի կործանմանը նախորդած րոպեներին:
Կառավարության անդամները քննարկելու են Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ինքնալուծարման գործըթնացը: Առանձին առանձին անդրադարձ է կատարվելու նաև Սիրիային և քրդական «SDG-ի» (Սիրիայի ժողովրդավարական ուժեր) գործողություններին:
Բացի այդ, քննարկվելու են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի ԱՄՆ-ում ունեցած շփումները, ինչպես նաև ուսումնասիրվելու են Թուրքիա-ԱՄՆ-Սիրիա եռակողմ հանդիպման արդյունքները:
Աղբյուր՝ Trt Haber


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար