Իմ նշանակումից օրեր անց երեք տարբեր ենթակայաններում տրանսֆորմատորային կայանների պայթյուններ են տեղի ունեցել. Ռոմանոս Պետրոսյան
ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ իրավաբան Վարդան Ալոյանը հետաքրքրվեց, թե ինչու են ուսումնասիրություններ իրականացվել ՀԷՑ-ի այն 25 ենթակայաններում, որոնք ներառված չեն եղել ներդրումային ծրագրերում, և որոնցում դեռևս աշխատանքներ իրականացված չեն եղել:
«Հուլիս ամսին և իմ նշանակումից անմիջապես օրեր անց երեք տարբեր ենթակայաններում տրանսֆորմատորային կայանների պայթյուններ են տեղի ունեցել, և ինձ մոտ մտահոգություն էր առաջացել, որ գուցե վթարային և ծայրահեղ վատթար վիճակում գտնվող ևս այլ ենթակայաններ ունենա ՀԷՑ-ը: Եվ ես տեխնիկական տնօրինությանը հանձնարարել եմ գույքագրել և այս պահին վատթար տեխնիկական վատ վիճակում պոտենցիալ ռիսկեր պարունակող ենթակայանների ցանկ ներկայացնել, և 26 ենթակայանից բաղկացած ցանկ է ներկայացվել տեխնիկական էներգետիկ առումով, որտեղ անհրաժեշտություն կա իմպերատիվ միջամտությունների, և ես միջնորդություն եմ ուղարկել ոլորտի տեսչական լիազորություն իրականացնող Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին իրենց լիազորությունից բխող տեխնիկական, էներգետիկ, տեսչական ստուգումներ անցկացնելու, և ահա այդ ստուգումների արդյունքները դարձյալ որպես տեղեկատվություն վարույթի շրջանակում գուցե օգտագործելու նպատակով հասցեագրել եմ ոլորտը կարգավորող մարմին՝ ՀԾԿՀ-ին:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...