ԵՄ-ը նախընտրում է ներդրումներ կատարել սովորական զենքի, այլ ոչ թե անօդաչուների եւ ԱԲ մշակման մեջ. FT
Եվրամիությունը հիմնականում ֆինանսավորում է ավանդական զենքի, այլ ոչ թե առաջավոր ռազմական տեխնոլոգիաների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի եւ արհեստական բանականության (ԱԲ) մշակումը։ Այս մասին տեղեկացրել է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովի տվյալներին։
Համաձայն ԵՀ՝ Եվրախորհրդարանի բյուջետային կոմիտե ուղարկված տեղեկատվության, 2021-ից սկսած՝ ԵՄ ընդհանուր բյուջեից մոտ 400 միլիոն եվրո է հատկացվել արհեստական բանականության եւ անօդաչու թռչող սարքերի հետ կապված նախագծերին։ Միեւնույն ժամանակ, 1.49 միլիարդ եվրո է հատկացվել «ավանդական պաշտպանական կարողությունների»՝ ցամաքային, օդային եւ ծովային սարքավորումների, ինչպես նաեւ օդային պաշտպանության զարգացմանը։
«Մեզ զարմացրել են այս թվերը։ Եթե նայեք Ուկրաինայի մարտադաշտերին, անօդաչու թռչող սարքերը եւ արհեստական բանականության վրա հիմնված լուծումներն են մեծ դեր խաղում այնտեղ։ Եվրոպան, ըստ երեւույթին, դեռ մեծ գումարներ է ծախսում ավանդական զենքի համակարգերի վրա»,- FT-ին ասել է Եվրախորհրդարանի «կանաչների» կուսակցության պատգամավոր Դանիել Ֆրոյնդը։
Ինչպես նշել է պարբերականը, ԵՄ-ը ավելացրել է պաշտպանության ծախսերը Եվրոպական պաշտպանության հիմնադրամի եւ այլ ծրագրերի միջոցով։ Եվրահանձնաժողովի տվյալներով՝ բյուջեի պաշտպանության ընդհանուր ծախսերը 2021թ․ 1.24 միլիարդ եվրոյից աճել են՝ 2024թ․ հասնելով 2.29 միլիարդ եվրոյի։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...