Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Առաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանին Իրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ) Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը Աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»

Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկըՄեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովըՀայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունները
Բիզնես

Օգտագործվածն ջուր առանց մաքրման բնություն պետք է չվերադառնա

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 14–ի նիստում հավանություն տվեց Արտադրական կեղտաջրերի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին որոշման նախագծին: «Նախագծով սահմանված կեղտաջրերի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները լիովին համահունչ են ԵՄ դիրեկտիվներին և, մասնավորապես, համաձայն Քաղաքային կեղտաջրերի մաքրման մասին դիրեկտիվի, արտադրական կեղտաջրերը, որոնք մտնում են ջրահեռացման համակարգեր և բնակավայրերի կեղտաջրերի մաքրման կայաններ, պետք է ենթարկվեն այնպիսի նախնական մաքրման, որպեսզի՝

  1. չվնասվեն ջրահեռացման համակարգերը, կեղտաջրերի մաքրման կայանները և հարակից սարքավորումները,
  2. չխոչընդոտեն կեղտաջրերի մաքրման կայանի շահագործումը և տիղմի մարքումը:

Համաձայն արդյունաբերական արտանետումների վերաբերյալ դիրեկտիվի՝ եթե արտադրական օբյեկտը կոլեկտորով է միանում քաղաքային մաքրման կայանին, անհրաժեշտ է նախնական մաքրում, եթե կեղտաջրերը կարող են վնասել կամ ծանրաբեռնել կայանը և եթե կան վտանգավոր նյութեր»,- ասաց ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը:

Նա նշեց, որ նախագծով նախատեսվում են հետևյալ հիմնական դրույթները. «Եթե արտադրական կեղտաջրերի արտանետումն իրականացվում է կենտրոնացված ջրահեռացման համակարգով, ապա համակարգը պետք է ունենա բավարար թողունակություն, և կեղտաջրերի որակը պետք է համապատասխանի կեղտաջրերի ջրահեռացման համակարգի արտանետման պահանջներին:

2026 թվականի հուլիսի 1-ից չի թույլատրվելու արտադրական կեղտաջուր արտանետողներին վերոնշյալ պահանջներին չհամապատասխանող կեղտաջրերն առանց նախնական մաքրում իրականացնելու արտանետել կենտրոնացված ջրահեռացման համակարգ:

Նշեմ, որ արտադրական կեղտաջուր արտանետողները նախնական մաքրումը պետք է իրականացնեն տեղային մաքրման կառուցվածքներում իրենց միջոցների հաշվին, և տեղային մաքրման կառուցվածքների նախագծումը պետք է իրականացվի մասնագիտական կազմակերպությունների կողմից:

Նախագծի ընդունումը կօգնի ապահովել, որ արտադրական կեղտաջրերը համապատասխան ձևով մաքրվեն մինչև ջրահեռացման համակարգ արտանետվելը: Դա կնպաստի ջրահեռացման համակարգերի և մաքրման կայանների պահպանությանը, դրանց արդյունավետ աշխատանքին, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանը»,- ասաց նախարարը:

«Հարցի հետ կապված ես ակնկալում եմ, որ առաջիկայում աշխատանքային քննարկումների ժամանակ ներկայացնեք, թե մինչև 2027 թվականի հունվարի 1-ը մենք ինչ պլան ունենք այս որոշումը կյանքի կոչելու համար:

Մենք տնտեսվարողներին ասում ենք՝ դուք պետք է ներդրումներ անեք, որպեսզի արտադրական կեղտաջրերը մաքրեք: Մենք մեր իրականության մեջ մի ուրիշ արձանագրում չենք արել, որ որևէ օգտագործված ջուր առանց մաքրման բնություն պետք է չվերադառնա: Որևէ ջուր օգտագործելուց հետո առանց մաքրման բնություն վերադարձնելը բնապահպանական աղետ է, հետևաբար մենք ամեն օր և ամենուր ապրում ենք բնապահպանական աղետի պայմաններում:

Մենք ինչ-որ փաստաթղթերով սա գիտենք, բայց իրականացման մեծ պրոբլեմներ ունենք»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ պետք է գալ այն եզրակացության, որ չվճարելով մաքրման ծառայությունների դիմաց, ըստ էության, չենք վճարում ավելի առողջ սնունդ օգտագործելու համար:

«Այդ չմաքրվող ջրերը հետո ոռոգման համակարգի միջոցով գնում են դեպի բուսաբուծություն, հետո տարբեր կերպ վերադառնում են մեր սննդի տարբեր բաղադրիչներ: Մենք ունենք հայեցակարգային քննարկում, մենք նաև այս տարվա ընթացքում ռազմավարության մանրամասն քննարկումներ ենք ունենալու և առաջարկելու ենք լուծումներ, որոնք լինելու են ծախսատար, բայց բովանդակային առումով հարցը կարգավորելու նպատակ ունեցող»,- ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: