Կառավարությունը հաստատել է համընդհանուր ապահովագրության ամբողջական փաթեթը. Այն ուժի մեջ է մտնելու հունվարի 1–ից
Երեկ, նոյեմբերի 13-ին, Կառավարությունը գրավոր քվեարկությամբ հաստատեց առողջապահության համընդհանուր ապահովագրության ամբողջական փաթեթը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14–ին, կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ փաթեթն արդեն ուղարկվել է Ազգային ժողով։
«Մենք հաստատել ենք այս օրենսդրական փաթեթը անհետաձգելի ռեժիմով քննարկելու, որովհետև այս բարեփոխման վրա 3 տարի նաև ԱԺ ՔՊ խմբակցության հետ ենք աշխատել, այն բազմիցս քննարկվել է, շրջանառվել է։ Ըստ էության, մենք ունենք կոնսենսուս, նախագիծը համաձայնեցված է, որը, իհարկե, Ազգային ժողովում դեռ որոշակի փոփոխությունների կարող է ենթարկվել»,–ասաց նա։
Փաշինյանը իր հերթին նշեց. «Ընկալում է եղել, որ գուցե հունվարի 1–ից պետք չի ներդրել, այլ ավելի ուշ ժամկետներից։ Ես կողմ չեմ դրան։ Պարզ է, որ մենք բոլորս ունենք որոշակի լարվածություններ, մտավախություններ, թե համակարգը ոնց կսկսի աշխատել, բայց մեր փորձը ցույց է տալիս, որ բարեփոխումը մեկնարկում է այն կետից, երբ ինքը իրական կյանքում գնում, իր պրոբլեմին հանդիպում է։ Եկեք այդ հույսերը չունենանք, որ առաջին վայրկյաններից այնպես սահուն գնալու է։ Չի լինում այդպիսի բան, բնության մեջ ուղղակի այդպիսի բան չի լինում։
Հետևաբար մենք առանց այն էլ հետաձգել ենք, մենք անցած տարի հունվարի մեկին պիտի ընդունեինք, այս տարվա հուլիսի մեկին պիտի ընդունեինք, բայց ամեն անգամ այդ մտավախության պատճառով հետաձգվել է։ Հիմա այն դարձել է հետաձգել ենք, էլ չենք կարող հետաձգել»,–ասաց նա։
Փաշինյանը կոչ արեց խոսել խնդիրներից, ոչ թե առավելություններից, քանի որ առավելությունները ընթացքում կերևան. «Որոշ խոսույթներում կա առողջության համապարփակ ապահովագրություն։ Ապահովագրությունը համապարփակ չի, այսինքն չի ծածկելու առողջապահական բոլոր հնարավոր ծախսերը,
Ապահովագրության համակարգը ներառելու է բոլորին, բայց հունվարի մեկից էլի բոլորին չի ներառելու, սա ընդամենը առաջին փուլն է։ Եվ հունվարի մեկից էլ ում ներառեց, էլի ամեն ինչ չի, բոլոր ծառայությունները չի, որ ծածկելու է։ Նույնիսկ ներառված ծառայությունների մեջ կան բազմաթիվ ծառայություններ, որոնք էլի ամբողջությամբ չի ծածկելու, այլ որոշակի հատվածով ֆինանսական աջակցություն է ցուցաբերվելու նաև քաղաքացիներին հնարավորություն տալով, որ իրենք որոշակի նաև ճկունություններ ցուցաբերեն»,–ասաց վարչապետը։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...