Հարվածներ հասցնելու հրամանները տրվել են զինված կոնֆլիկտի մասին օրենքների համաձայն
Վենեսուելայի ափերի մոտ թմրավաճառների դեմ պայքարում ներգրավված ամերիկացի զինծառայողները չեն ենթարկվի քրեական պատասխանատվության, հաղորդում է The Washington Post-ը (WP): Պարբերականը հղում է կատարում ԱՄՆ Արդարադատության նախարարության գաղտնի ծառայողական գրությանը, որտեղ ասվում է, որ ամերիկացիները պատասխանատվություն չեն կրի այն նավակներին հասցված հարվածների համար, որոնցով, ըստ Պենտագոնի, թմրանյութեր են տեղափոխվում։
Հոդվածում նշվում է, որ այս գրությունը պատրաստվել է դեռևս ամռանը՝ Արդարադատության նախարարության իրավական խորհրդատուի կողմից։ 50-էջանոց փաստաթղթում պնդվում է, որ ԱՄՆ-ը «գտնվում է զինված կոնֆլիկտի մեջ, որը միջազգային նշանակություն չունի», որին Միացյալ Նահանգները մասնակցում է որոշակի օրենքով սահմանված նախագահական լիազորությունների համաձայն և հետևաբար, հարվածներ հասցնելը թույլատրելի է ազգային օրենսդրության տեսանկյունից։
Սեպտեմբերից ի վեր ԱՄՆ զինված ուժերը տարածաշրջանում խորտակել են առնվազն 20 նավակ, ինչի հետևանքով զոհվել է 76 մարդ։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բազմիցս հայտարարել է, որ երկիրը վերջին 100 տարվա ընթացքում ենթարկվում է ԱՄՆ կողմից ներխուժման ամենալուրջ սպառնալիքին։ Վաշինգտոնը վենեսուելական իշխանություններին մեղադրում է թմրանյութերի մաքսանենգության դեմ ոչ բավարար ակտիվ պայքարի մեջ։ ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարիբյան ծովում տեղակայել են ութ նավ, մեկ ատոմային սուզանավ, ավելի քան 16 հազար զինծառայող և միջազգային ջրերում ոչնչացնում են արագընթաց նավակներ՝ նրանցում գտնվող մարդկանց հետ, որոնց անհիմն մեղադրում են Վենեսուելայից թմրանյութերի մաքսանենգության մեջ։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...