Լատվիան նախատեսում է մինչև 2028 թվականն ավարտել իր արևելյան սահմանի ամրապնդումը
Լատվիայի իշխանությունները նախատեսում են Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանային ամրացման աշխատանքներն ավարտել մինչև 2028 թվականը, հաղորդում է LSM պետական հեռարձակողը։
Ինչպես նշվում է, սահմանային ամրությունների լատվիական հատվածը կդառնա այսպես կոչված Բալթյան պաշտպանական գծի մի մասը։ Ռիգայի կողմից արևելյան սահմանի երկայնքով արդեն իսկ տեղադրվել են բետոնե «վիշապի ատամներ» (բուրգաձև բետոնե կառույցներ), մետաղական «ոզնիներ», փորվել են հակատանկային խրամներ և տեղադրվել են պաշտպանական ենթակառուցվածքի այլ տարրեր։ Միևնույն ժամանակ, Լատվիայի Պետական վերահսկողությունում նշում են, որ ծրագրի իրականացման ընթացքում պահպանվում են ռիսկեր, որոնք կապված են աշխատանքների ոչ ժամանակին կատարման և որակի հետ։
«Reuters» գործակալությունը 2024 թվականի հունիսին հայտնել էր, որ Լեհաստանը, Լատվիան, Լիտվան և Էստոնիան ծրագրում են «պաշտպանական գիծ» կառուցել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին և խնդրում են Եվրոպական միությանը միջոցներ հատկացնել դրա համար։ Երկրները ֆինանսավորում են խնդրել Մոսկվայի և Մինսկի կողմից ենթադրյալ «ռազմական սպառնալիքից և վնասարար գործողություններից» պաշտպանվելու նպատակով։ Գործակալության դիվանագիտական շրջանակների զրուցակիցները նշել են, որ 700 կմ երկարությամբ պաշտպանական գծի կառուցումը առնվազն 2,5 միլիարդ եվրո կպահանջի։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...