7 ոսկե, 17 արծաթե և 15 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի մինչև 23 տարեկանների և երիտասարդների ԵԱ-ում
Սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում ավարտվել են բռնցքամարտի մինչև 23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունները։
Հայաստանի հավաքականները բարձր արդյունքներ են գրանցել՝ նվաճելով 39 մեդալ՝ 7 ոսկե, 17 արծաթե և 15 բրոնզե։Մ23 տարեկանների առաջնության տղաների պայքարում ոսկե մեդալակիրներ են դարձել Մանվել Պետրոսյանը (63 կգ) և Հարություն Հակոբկոխյանը (71 կգ)։Արծաթե մեդալներ են նվաճել Թումաս Թումասյանը (48 կգ), Սուրեն Ռուբինյանը (54 կգ), Ոսկան Ոսկանյանը (60 կգ), Արես Հակոբյանը (67 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ) և Ալիկ Հովհաննիսյանը (86 կգ)։Բրոնզե մեդալակիրներ են դարձել Արեն Ասլամազյանը (51 կգ), Արթուր Ավետիքյանը (57 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ) և Իշխան Հովսեփյանը (+92 կգ)։Մ23 տարեկանների աղջիկների պայքարում ոսկե մեդալ է նվաճել Էլիդա Քոչարյանը (60 կգ)՝ դառնալով Եվրոպայի եռակի չեմպիոն:
Բռնցքամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության շրջանակում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հակոբկոխյանն արժանացել է 2025 թվականի լավագույն մարզիկի մրցանակին։Երիտասարդների առաջնության տղաների պայքարում ոսկե մեդալակիրներ են դարձել Վաղարշակ Քեյանը (54 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (63.5 կգ), Արգիշտի Հակոբյանը (67 կգ) և Սամվել Սիրամարգյանը (75 կգ)։
Արծաթե մեդալներ են նվաճել Հարություն Մարտիրոսյանը (48 կգ), Վահրամ Դովլաթբեկյանը (51 կգ), Տիգրան Հովսեփյանը (57 կգ), Րաֆֆի Խաչատրյանը (86 կգ) և Տիգրան Խաչատրյանը (92 կգ)։Բրոնզե մեդալակիրներ են դարձել Տիգրան Մակիչյանը (60 կգ), Արտյոմ Ստեփանյանը (71 կգ), Ալբերտ Հարությունյանը (80 կգ) և Սարգիս Անդրիասյանը (92 կգ)։Երիտասարդների առաջնության աղջիկների պայքարում Հեղինե Պետրոսյանը (50 կգ), Վարդուհի Ասատրյանը (54 կգ) և Էլեն Պապյանը (57 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ Անգելինա Հայրապետյանը (52 կգ) և Վարդուհի Ասլանյանը (70 կգ) նվաճել են բրոնզե մեդալ:
Բռնցքամարտի մինչև 23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնություններին 25 երկրի ավելի քան 250 բռնցքամարտիկ է մասնակցել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները