Ռուսաստանը հայելային պատասխան կտա, եթե որևէ երկիր միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի. Լավրով
Ռուսաստանը հայելային պատասխան կտա, եթե որևէ միջուկային տերություն ատոմային զենքի փորձարկում անցկացնի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռուսական լրատվամիջոցների, այդ թվում՝ ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում։
«Մեր դիրքորոշումը [Ռուսաստանի նախագահ] Վլադիմիր Պուտինը ուրվագծել է երկու տարի առաջ՝ 2023 թվականին, երբ իր ելույթներից մեկում պատասխանելով համապատասխան հարցին՝ նա ասել է, որ եթե միջուկային տերություններից որևէ մեկը միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի՝ ոչ թե կրիչների, ոչ թե ենթակրիտիկական փորձարկումների, այլ միջուկային զենքի փորձարկումների, Ռուսաստանը նույնը կանի», - հիշեցրել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Պենտագոնին հանձնարարել է անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները՝ հղում անելով այն փաստին, որ որոշ այլ երկրներ արդեն դա անում են։ Թրամփը չի մանրամասնել, թե ինչ փորձարկումների մասին է խոսքը, կամ արդյոք դա ներառում է միջուկային մարտագլխիկների պայթեցում։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...