Սպերցյանը Հունգարիայի դեմ խաղից առաջ գրառում է կատարել
Հայաստանի ազգային հավաքականի նոր ավագ Էդուարդ Սպերցյանը գրառում է կատարել աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի նախավերջին տուրի՝ Հունգարիայի դեմ կայանալիք խաղից առաջ։
«Ես արդեն Երևանում եմ։ Ազգային հավաքականում խաղալը միշտ հատկապես հուզիչ է։ Հունգարիայի դեմ խաղը ընդամենը մի քանի օրից է, այնպես որ մենք կպատրաստվենք», - գրել է Սպերցյանը իր Telegram-յան ալիքում։
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի վերջին երկու հանդիպումներում Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Հունգարիայի ընտրանուն, իսկ երեք օր անց՝ նոյեմբերի 16-ին, մրցակցի հարկի տակ կանցկացնի որակավորման փուլի վերջին խաղը Պորտուգալիայի հավաքականի հետ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները