Ճապոնացի նախարարը նկատողություն է ստացել Կուրիլյան կղզիներն «արտասահմանյան» անվանելու համար
Ճապոնիայում Օկինավայի և Հյուսիսային տարածքների (ինչպես երկրում հայտնի են հարավային Կուրիլյան կղզիները) հարցերով նախարար Հիտոշի Կիկավադան նկատողություն է ստացել այդ տարածքներն «արտասահմանյան» անվանելու համար, հաղորդում է MKRU-ն՝ «Կիոդո» գործակալության փոխանցմամբ։
Մինչդեռ, ըստ գործակալության, պաշտոնական Տոկիոն փորձում է վիճարկել կղզիների պատկանելությունը։
Կիկավադային նկատողություն է արել Ճապոնիայի կառավարության քարտուղար Մինորու Կիհարան։
Կիկավադան նոյեմբերի 8-ին Նոսապու հրվանդանից հեռակա ստուգում է անցկացրել Կուրիլյան կղզիների հարավային մասում։ Այս պրակտիկան տարածված է ճապոնացի պաշտոնյաների շրջանում։ Ստուգման ժամանակ նա հայտարարել է, որ ի վերջո, իրենք այստեղ ավելի մոտ ենք արտասահմանին։
Նախարարի հայտարարությունը խառը արձագանք է առաջացրել Ճապոնիայում, քանի որ այն կարող էր մեկնաբանվել որպես կղզիների Ռուսաստանին պատկանելության ճանաչում։ Այդ պատճառով կառավարության քարտուղարը նկատողություն է արել նրան։
Նշենք, որ Կուրիլյան կղզիները ԽՍՀՄ մաս են դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Սակայն Տոկիոն վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և մի շարք փոքր անմարդաբնակ կղզիների պատկանելությունը։ Միևնույն ժամանակ, Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ այդ տարածքների նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չի դրվում։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...