Կառավարությունը Գրիգոր Լուսավորիչ փողոցում անշարժ գույքեր կօտարի
ՀՀ կառավարութունն իր այսօրվա՝ նոյեմբերի 6–ի նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրեց։ Խոսքը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող անշարժ գույքի մասին է։ Այն կօտարվի դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ համաձայն որոշման նախագծի հավելվածի։
Նախագծով սահմանվել է նաև, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված Գույքի վաճառքի նպատակով մինչև Գնահատման հաշվետվության ժամկետի ավարտը՝ 2027 թվականի օգոստոսի 27-ը կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց Գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։
ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի որոշմամբ Գույքը նախկինում արդեն ներկայացված է եղել օտարման՝ դասական աճուրդով, սակայն շարունակական աճուրդները չեն կայացել՝ հայտերի բացակայության պատճառով:
Շինությունները կառուցվել են 1906, 1908 և 1993 թվականներին։
ք․ Երևան, Կենտրոն Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/4 հասցեում գտնվող անշարժ գույքի շենք-շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 73․85 քառ. մետր, որից 15.29 քառ. մետրը կազմում է պարսպի մակերեսը, իսկ 58.56 քառ. մետրը՝ շվաքարանի։
ք․ Երևան, Կենտրոն Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 հասցեում գտնվող անշարժ գույքի շենք-շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 940․81 քառ. մետր, որից 857.25 քառ. մետրը կազմում է պահեստների մակերեսը, 70 քառ. մետրը՝ շվաքարանի, իսկ 13.56 քառ. մետրը՝ պարսպի։ Տրանսպորտային մատչելիությունը գնահատված է՝ լավ։
Շենք-շինությունների արտաքին հարդարումը բացակայում է, արտաքին պատերը քարից են։ Ենթակառուցվածքներից առկա են՝ ջրամատակարարում, էլեկտրամատակարարում։ Գազամատակարարում և ջեռուցում առկա չէ։ Սանհանգույցը ունի վերանորոգման կարիք։ Ներքին հարդարման ընդհանուր վիճակը Գնահատողի կողմից գնահատված է՝ «վատ վիճակ»։
Հաշվի առնելով գույքի փաստացի վիճակը և դրա շահագործման նպատակով պահանջվող ներդրումների ծավալը՝ Գույքը վարձակալությամբ տրամադրելը նպատակահարմար չէ, ուստի Գույքը առաջարկվում է ներկայացնել օտարման, ինչի արդյունքում պահանջվող ներդրումները կիրականացվեն գնորդի կողմից։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...