Գերմանիայում բուժակին դատապարտել են ցմահ ազատազրկման՝ 10 հիվանդի սպանության համար
Գերմանիայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 44-ամյա բուժակին, ով մեղադրվում է 10 հիվանդի սպանության և ևս 27-ի նկատմամբ սպանության փորձի մեջ։ Այս մասին հաղորդում է DPA գործակալությունը՝ հղում անելով դատական որոշմանը։
Ըստ քննության՝ տղամարդը 2023 և 2024 թվականներին Վյուրցելեն քաղաքի հիվանդանոցի պալիատիվ բաժանմունքում աշխատելիս հիվանդներին ներարկել է մահաբեր դեղամիջոցներ։ Նրա զոհերը հիմնականում ծանր հիվանդներ էին, որոնք գտնվել են կյանքի վերջին փուլում։
Հանցագործը բացատրել է իր գործողությունները՝ ասելով, թե ցանկացել է «վայելել լռությունն ու հանգստությունը» գիշերային հերթապահությունների ընթացքում, քանի որ իրեն «նյարդայնացրել են հիվանդների աղմուկներն ու հառաչանքները»։ Դատարանը նրան ճանաչել է հոգեբարձուի պարտականությունները կոպտորեն խախտած և հասարակության համար վտանգավոր անձ։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...