Հարգելի՛ Վրաստանի կառավարություն, դուք ձեր ժողովրդին չեք մոտեցնում ԵՄ-ին, այլ ավելի եք հեռացնում նրանց. ԵՄ հանձնակատար
Ես շատ կարևոր ուղերձ ունեմ Վրաստանի քաղաքացիների համար, հատկապես այն պատճառով, որ նրանց կառավարությունը նրանց ասում է, որ երկիրը տանում է դեպի Եվրամիություն, ԵՄ ընդլայնման զեկույցի ներկայացման ժամանակ Վրաստանի իշխանություններին է դիմել ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը:
«Հարգելի՛ Վրաստանի կառավարություն, դուք ձեր ժողովրդին չեք մոտեցնում ԵՄ-ին, այլ ավելի եք հեռացնում նրանց: Եթե դուք իսկապես լուրջ եք վերաբերվում ԵՄ անդամակցությանը, ապա լսեք ձեր ժողովրդին և դադարեցրեք ընդդիմադիր առաջնորդներին, լրագրողներին և ձեզանից տարբերվող մարդկանց բանտարկելը, այդ դեպքում մենք կկարողանանք խոսել», – հայտարարել է Կոսը:
ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասն իր հերթին հայտարարել է, որ Վրաստանը միակ թեկնածու երկիրն է, որը հետընթաց է գրանցել իր եվրաինտեգրման գործընթացում։
«Այս փուլում Վրաստանը ԵՄ անդամակցության ճանապարհ չունի, եթե պայմանները կտրուկ չփոխվեն», - ասել է Կալասը:
Նրա խոսքով՝ Վրաստանն այժմ համարվում է թեկնածու երկիր միայն անվանապես։ Սա արտացոլվում է նաև ԵՄ ընդլայնման վերջին զեկույցում։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...