Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթում է դեմոկրատ սոցիալիստ Զոհրան Մամդանին
Դեմոկրատ Զոհրան Մամդանին հայտարարել է, որ 2026 թվականի հունվարի 1-ին կդառնա Նյու Յորքի նոր քաղաքապետը։ Նրա ելույթը հեռարձակվել է ամերիկյան առաջատար հեռուստաալիքներով։
«Հունվարի 1-ին ես կերդվեմ որպես Նյու Յորքի քաղաքապետ», — իր կողմնակիցների հետ հանդիպմանն ասել է նա։
Ձայների հաշվարկը դեռ շարունակվում է, բայց ԱՄՆ խոշոր լրատվամիջոցները, այդ թվում՝ Fox News-ը և NBC News-ը, Associated Press-ը, The Wall Street Journal-ը և The New York Times-ը, արդեն կանխատեսում են Մամդանիի հաղթանակը։ Նա առաջ է անցել անկախ թեկնածու Էնդրյու Կուոմոյից և հանրապետական Քուրթիս Սլիվայից։
Զոհրան Մամդանին կհաղթի Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում՝ հավաքելով ձայների 50.3%-ը, հաղորդել է CBS-ը։
Վերջին 100 տարվա ընթացքում 34-ամյա քաղաքական գործիչը կդառնա քաղաքի ամենաերիտասարդ քաղաքապետը , ինչպես նաև առաջին մահմեդականը և աֆրոամերիկացին (նա ծնվել է Ուգանդայում), որը կզբաղեցնի այդ պաշտոնը։
Իր քարոզարշավի ընթացքում Մամդանին խոստացել է Նյու Յորքը աշխատավոր դասի համար դարձնել ավելի մատչելի, անվճար դարձնել ավտոբուսների տոմսերը, ստեղծել ցածր գներով քաղաքային մթերային խանութների ցանց և մինչև 2030 թվականը նվազագույն աշխատավարձը մեկ ժամի համար 16.50-ից բարձրացնել մինչև 30 դոլար։ Իր սոցիալական նախաձեռնությունները ֆինանսավորելու համար նա մտադիր է բարձրացնել ունևոր խավի հարկերը , գույքահարկ սահմանել Նյու Յորքի մասնավոր համալսարանների համար և առաջացած միջոցները տրամադրել անվճար պետական քոլեջներին։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...