Ադրբեջանի հռետորաբանությունը փոխվել է, դա փաստ է
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնաբանում Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարությունները։
«Սովորություն չունեմ մեկնաբանելու այն, ինչը չեմ լսել կամ չեմ կարդացել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Պապիկյանը խոստացավ կարդալ Ալիևի հայտարարություններն ու, ըստ անհրաժեշտության, արձագաքնել։
«Բայց այն, որ Ադրբեջանի հռետորաբանությունն օգոսոտսի 8-ից հետո իջել է, փոխվել է ու դա տեսանելի է նաև սահմանին, փաստ է, ու երբ մենք խոսում են խաղաղության մասին, ամենևին հորինված չէ, իրականություն է»,- նշեց նախարարը։
Հիշեցնենք՝ Ալիևն այսօր հայտարարել է՝ «ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հողեր՝ ներկայիս Հայաստան, չպետք է վախեցնի հայ ժողովրդին»։ Ադրբեջանի նախագահը նաև պնդել է, թե իբր 20- րդ դարասկզբի ռուսական հին կայսերական քարտեզներում «պարզ երևում է, որ ներկայիս Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն»։ «Սևանա լիճ չկա, կա Գոյչա լիճ։ Այս քարտեզները մենք չենք պատրաստել. դրանք պատրաստել է ցարական Ռուսաստանը, որը ժամանակին հայերին Իրանից և Արևելյան Անատոլիայից տեղափոխեց Ղարաբաղ՝ էթնիկ կազմը փոխելու համար։ Այս քարտեզները պատմական ճշմարտության արտացոլումն են։ Մենք պետք է դրանք ուսումնասիրենք և հանրահռչակենք», - ասել է նա։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար