Թուրքիայում նախկին ոստիկանն անկանոն կրակոցներ է արձակել սրճարանում
Տղամարդը, որը նախկինում աշխատել է ոստիկանությունում և հեռացել է հոգեբանական խնդիրների պատճառով, որսորդական հրացանից անկանոն կրակոցներ է արձակել գյուղական սրճարանում՝ Զոնգուլդակի Չայջումա շրջանում։ Haberler-ի հաղորդմամբ, միջադեպի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 21։30-ին՝ Չոբուրլար գյուղում։ Նախնական տվյալներով, Օկան Օ․ անունով նախկին ոստիկանն անսպասելիորեն մտել է սրճարան և սկսել կրակել ներսում նստածների ուղղությամբ։
Հրազենից արձակված գնդակները դիպել են սրճարանի սեփականատիրոջը և ևս երեք անձի։ Մինչ վիրավորները արյան մեջ պառած էին, Օկան Օ․-ն իր մեքենայով փախել է գյուղից։
Ստանալով ահազանգը՝ դեպքի վայր են ժամանել շտապօգնության և ժանդարմերիայի բազմաթիվ խմբեր։ Երկու վիրավորներ տեղափոխվել են Չայջումայի պետական հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց կյանքը։ Մյուս երկու վիրավորները նույնպես տեղափոխվել են բուժօգնության։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար