Իրանը վերականգնելու է իր վնասված միջուկային օբյեկտները
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Ատոմային էներգիայի կազմակերպություն այցի ընթացքում, հայտարարել է, որ երկիրը վերականգնելու է այն միջուկային օբյեկտներն ու կայանները, որոնք վնասվել են իսրայելական և ամերիկյան ուժերի կողմից, հաղորդում է Mehr-ը։
«Միջուկային շինությունների կամ կայանների ոչնչացումը մեզ չի կանգնեցնի․ մենք վերականգնվելու ենք՝ դառնալով ավելի ուժեղ և վճռական, քան երբևէ», - ասել է Փեզեշքիանը՝ այցելելով իրանցի միջուկային գիտնականների նվաճումների ցուցահանդեսը։
Նախագահը նաև հանդիպել է կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաների հետ և հարգանքի տուրք մատուցել 12-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների և իրանցի միջուկային գիտնականների հիշատակին՝ նրանց աշխատանքը բնութագրելով որպես «գիտական ջիհադ և ազնիվ ծառայություն ազգին»։
Նա ընդգծել է, որ Իրանը բազմիցս հայտարարել է՝ միջուկային զենքի ստեղծումը իր օրակարգում չկա, և որ համաշխարհային տերությունները լավ տեղեկացված են այդ փաստի մասին։
«Այնուամենայնիվ, - ասել է նա, - նրանք օգտագործում են այդ կեղծ պնդումը որպես պատրվակ՝ խոչընդոտելու Իրանի առաջընթացին»։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար