Բարձր են գնահատվել ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Էդրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությանը։
Բարձր գնահատելով ԵՄ հետ սերտ համագործակցությունը՝ նախարար Սարգսյանն ընդգծել է վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող գործուն քայլերն ու շոշափելի արդյունքները։ Նա կարևորել է, որ շուտով Հայաստանի կառավարությանը կհանձնվի Գործողությունների ծրագիրը, ինչն էական խթան կհանդիսանա գործընթացներում։
Արփինե Սարգսյանը նշել է նաև Հայաստանում բիոմետրիկ համակարգի ներդրումը, որի արդյունքում 2026 թվականից քաղաքացիներին կտրամադրվեն նոր նմուշի անձնագրեր և նույնականացման քարտեր։
Նախարարն ընդգծել է,որ Միգրացիոն ռազմավարության մշակման աշխատանքները շարունակվում են և մինչև տարեվերջ պատրաստ կլինի կոնցեպտը։ Ակտիվ փուլում են նաև Խտրականության արգելման դեմ օրենսդրության մշակման ուղղությամբ աշխատանքները։ Բացի այդ նշվել է, որ առաջիկայում Հայաստանում առաջին անգամ ընդունվելու է Հանցավորության կանխարգելման միասնական ռազմավարություն և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները ևս ակտիվ փուլում են։
Էդրիեն Կիրալին իր խոսքում կարևորել է երկկողմ արդյունավետ գործընկերությունը և այն շարունակելու պատրաստակամություն հայտնել։ ԵՄ գործընկերները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Նրանք բարձր են գնահատել ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը։
Համագործակցության ամրապնդման տեսանկյունից կարևորվել է Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպայի նշանակումը, որի թեկնածությունը շուտով կներկայացվի։
Քննարկվել են նաև սահմանների կառավարման, ոստիկանության ոլորտում համագործակցության ընթացիկ ծրագրերին առնչվող հարցեր։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...