Հաիթիում «Մելիսա» փոթորկի հետևանքով ավելի քան 40 մարդ Է զոհվել
«Մելիսա» փոթորիկը շարունակում է մոլեգնել Կարիբյան ավազանում, Հայիթիում ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, ևս տասը անհետ կորել է, իսկ Ճամայկայում և Կուբայում լայնածավալ ավերածություններ են գրանցվել, հաղորդում է AP-ն։ Զոհերի թիվը հասել է 49-ի: Գործակալության վերջին տվյալներով՝ Դոմինիկյան Հանրապետությունում մեկ մարդ է մահացել, ևս մեկը անհետ կորած է, իսկ Ճամայկայում մահացել է ութ մարդ:
Հաիթիի Քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Սթիվեն Արիստիլը AP գործակալությանը հայտնել է, որ երկրում ընդհանուր առմամբ զոհվել է 40 մարդ, այդ թվում՝ 20-ը հարավային Պտի-Գոավ քաղաքում, ևս տասը մարդ համարվում է անհայտ կորած։ Ավելի վաղ Պտի-Գոավի քաղաքապետը գործակալությանը հայտնել էր, որ քաղաքում զոհվել է առնվազն 25 մարդ։ AP-ն նշում է, որ Հաիթիում խոշոր բնական աղետներից հետո առաջին օրերին զոհերի և տուժածների վերաբերյալ տվյալները հաճախ տատանվում են։ Արիստիլը զգուշացրել է, որ զոհերի թիվը, հավանաբար, կավելանա, մանավանդ որ անձրևները շարունակվում են։
«Մելիսա» փոթորիկը հոկտեմբերի 28-ին մուտք է գործել Ճամայկա՝ ըստ փորձագետների գնահատականի, որպես հինգերորդ կարգի փոթորիկ, քամու պոռթկումների արագությունը հասել է մինչև 295 կիլոմետր/ժամի։ AP-ն նշում է, որ սա Ճամայկայի համար դիտարկումների 174-ամյա պատմության ընթացքում ամենահզոր փոթորիկներից մեկն է։ Այնուհետև այն տեղափոխվել է Կուբա արդեն որպես երրորդ կարգի փոթորիկ։ Այդ ժամանակից ի վեր այն մոտեցել է հարավ-արևելյան Բահամներին, հետո թուլացել է՝ դառնալով երկրորդ կարգի, սակայն զգալիորեն մեծացել է իր մակերեսով։
Տուժած կղզիներում տասնյակ հազարավոր մարդիկ գտնվում են ապաստարաններում։ Չափայի տարածքում չորեքշաբթի օրը ապաստարաններում է մնացել մոտ 735 հազար մարդ։ Հաղորդվում է բազմաթիվ ավերածությունների մասին, որոնց զգալի մասը գրանցվել է կղզու հարավ-արևելքում։ Լրջորեն վնասվել է Սանտյագո դե Կուբայի Խուան Բրունո Զայասի անվան հիվանդանոցի շենքը։ Ջրհեղեղի մեջ է հայտնվել Գրանմա նահանգի մի մասը, մասնավորապես՝ Խիգուանի քաղաքը, որտեղ վերջին շրջանում ավելի քան 40 սմ տեղումներ են գրանցվել։
Ճամայկայում չորեքշաբթի օրը ապաստարաններում էր մնում ավելի քան 25 հազար մարդ։ Երկրի կրթության նախարարը հայտնել է, որ կղզու մոտ 77%-ը հոսանքազրկված է, սակայն իրական վնասը գնահատելը դժվար է՝ որոշ շրջանների հետ կապի լիակատար բացակայության պատճառով։ Տեղական լրատվամիջոցները նույնպես չորեքշաբթի օրը հայտնել են երեխայի մահվան մասին, ում վրա ծառ է ընկել։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...