Մեր տարածքով նոր ուղի կբացվի միջազգային տարանցման համար, սա կարող է իրավիճակ փոխել աշխարհում
Խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է, դա իրականություն է և մենք տեսնում և զգում ենք տեղում։ Այս մասին նախօրեին Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում է «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գիտեք որ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում մենք Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք խաղաղության հռչակագիրը, և նախագահ Թրամփը այն ստորագրեց որպես վկա։ Մեր ԱԳ նախարարները նախաստորագրեցին խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ԱՄՆ-ի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ ներկայությամբ, և դա իրոք պատմական փոփոխություն է, ոչ միայն մեր երկկողմ հարաբերություններում Ադրբեջանի հետ, այլ նաև մեր տարածաշրջանում, ընդհանրապես, քանի որ առաջին անգամն է, որ մենք իրական հնարավորություն ունենք Հարավային Կովկասում մուտք գործելու տնտեսական համագործակցության փուլ ոչ միայն խաղաղ, այլ նաև բարեկեցիկ տարածաշրջան ունենալ, հատկապես հաշվի առնելով, որ Վաշինգտոնում ընդունված խաղաղության հռչակագրում կա դրույթ, որը վերաբերում է տարածաշրջանային կապակցվածությունը բացելուն՝ հիմնվելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա»,–ասաց նա։
Մենք ակտիվորեն աշխատում ենք ԱՄՆ-ի հետ ու շատ կարևոր նրբություն կա, տարածաշրջանային փոխկապակցվածությունը մեր պատկերացմամբ նշանակում է, որ և Հայաստանը, և Ադրբեջանը հնարավորություն կունենան միմյանց տարածքը օգտագործել ներքին երկկողմ և միջազգային կապակցվածության համար։ Դա նշանակում է, որ մեր տարածքով նոր ուղի կբացվի միջազգային տարանցման համար, և հաշվի առնելով, որ հիմա աշխարհում մատակարարման շղթաների ճգնաժամ կա, դա միջազգային առևտրի տեսանկյունից կարող է իրավիճակ փոխել, նաև իրավիճակ փոխել մեր տարածաշրջանում»,– հայտարարեց Փաշինյանը։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...