Նոայի գլխավոր մարզիչն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Խորվաթ մասնագետը սոցիալական ցանցերում կիսվել է իր տպավորություններով՝ գրառում կատարելով։
«Վերջերս այցելեցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ խորապես հուզական վայր, որը լի է մարդկային ողբերգական պատմություններով և մի ամբողջ ազգի ցավով։ Այն իսկապես ցնցեց ինձ և հիշեցրեց հիշողության, կարեկցանքի և խաղաղության կարևորության մասին։
Հավատում եմ, որ մեր ընդհանուր պատասխանատվությունն է աշխատել հանուն գալիք սերունդների համար պայծառ ապագա կերտելու։ Հպարտ եմ, որ ապրում և աշխատում եմ Հայաստանում և ներկայացնում եմ «Նոա» Ֆուտբոլային Ակումբը մի երկրում, որն ունի նման ուժ, պատմություն և սիրտ», - գրել է Պերկովիչը։



















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները