Օրբանը նշել է Ուկրաինայում խաղաղության հասնելու միակ ճանապարհը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է արտաքին միջնորդ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքերը մեջբերում է La Repubblica-ն։
Օրբանի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնել հնարավոր չէ՝ առանց հակամարտության կողմերից որևէ մեկի հետ կապ չունեցող երրորդ կողմի մասնակցության։ Նա նշել է, որ Եվրոպան դուրս է եկել խաղաղության գործընթացից՝ թողնելով միայն Թրամփին՝ «հավատարիմ խաղաղության գաղափարին»։
«Մենք հույս ունենք, որ արտաքին ինչ-որ մեկը, որը կապ չունի ո՛չ ռուսների, ո՛չ էլ ուկրաինացիների հետ, ճնշում կգործադրի համաձայնության և խաղաղության հասնելու համար։ Ես անձամբ բանակցություններ եմ վարել և՛ ռուսների, և՛ ուկրաինացիների հետ, և իմ սեփական փորձից տեսնում եմ, որ միայնակ բանակցող երկու կողմերը խաղաղության չեն հասնի», - ասել է Օրբանը։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...