Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ Շվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենամեծը մի քանի տասնամյակի ընթացքում «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը Ռիհաննան «ստեղծագործական գործընթացի մեջ է» Չինաստանում ստեղծել են 173 հազար դոլարանոց ռոբոտ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերը Շինարարական աշխատանքների պատճառով Խանջյանի մի հատվածը փակ կլինի, Տ4-ի երթուղին էլ կփոխվի Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ

Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստըԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է ՆիդերլանդներումՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտՇվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենամեծը մի քանի տասնամյակի ընթացքում«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրըՀիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածըՀուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսըՌիհաննան «ստեղծագործական գործընթացի մեջ է»Չինաստանում ստեղծել են 173 հազար դոլարանոց ռոբոտԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերըՇինարարական աշխատանքների պատճառով Խանջյանի մի հատվածը փակ կլինի, Տ4-ի երթուղին էլ կփոխվիԸնտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթՍա կարելի է որպես մարտահրավեր դիտարկելՉուամենին և Կամավինգան գերադասում են մնալ ՄադրիդումBBC-ի հետաքննություն․ Բրիտանական բանակի դեռահասների ուսումնարանում բացահայտվել են սեռական բռնության տասնյակ դեպքեր «Արսենալն» անհաջողությամբ է մեկնարկել ստուգատեսների շարքըՍիբիհան շնորհակալություն է հայտնել Բայրամովին Բաքվի տրամադրած հումանիտար օգնության համարՍԱՏՄ-ն կասեցրել է «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱրենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էԿառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերինԲացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքԲաքվի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների դատավճիռըԳավին այսուհետ հանդես կգա վարդագույն մազերովՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթNASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է ԼուսնինԻնֆանտինոն ներուղություն է խնդրել, բայց պահպանել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնըՄաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտելԻնչպե՞ս է քաղաքային աղմուկն ազդում մարդու առողջության վրաՊաշտոնից ազատումներ և նշանակումներ՝ մի շարք գերատեսչություններում. վարչապետը որոշումներ է ստորագրելՀայտնի է Վրաստանում մասշտաբային հոսանքազրկման պատճառըԱդրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. ԲայրամովՀրդեհ՝ Կապանի երկու տների տանիքներում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըՌուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 600 անօդաչու թռչող սարք խոցելու մասին Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնումՌուսաստանը պետք է երկարատեւ ռազմական գործողությունների պատրաստ լինիՈրքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունըԲենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. կա 2 տուժածԲերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամասԵրևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրաՎինիսիուսը ջնջել է Ռեալի հետ կապված բոլոր լուսանկարներն ու գրառումներըԵրևանի աղբահանության համակարգը կհամալրվի նոր սերնդի 10 աղբատար մեքենայովՍպիտակում նոր կառուցված շենքի բնակարաններից 23-ը կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներինԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներ Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 784 հատ. ՊԵԿԻրանի և Օմանի միջև համաձայնագիրը չի երաշխավորում Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը. ԲաղաեիՍաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվումԷրեբունի և Արաբկիր վարչական շրջանների որոշ հասցեներում գազանջատում էՀրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհըՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթՈրպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
Քաղաքականություն

Հայկական Կարմիր խաչի և Իրանի Կարմիր Մահիկի ընկերությունները ստորագրեցին համագործակցության հուշագիր

Հայկական Կարմիր խաչի ընկերությունում կայացավ ՀԿԽԸ Նախագահ Դավիթ Ներսիսյանի և Իրանի Կարմիր Մահիկի նախագահ Փիրհոսեյն Քոլիվանդի մամուլի ասուլիսը, որի ընթացքում երկու երկրների մարդասիրական կառույցների ղեկավարները խոսեցին համատեղ նոր ծրագրերի և գործընկերային հարաբերությունների խորացման մասին։ 

Հանդիպման ընթացքում Հայկական Կարմիր խաչի և Իրանի Կարմիր Մահիկի ընկերությունների ղեկավարները ստորագրեցին համագործակցության հուշագիր։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀԿԽԸ նախագահ Դավիթ Ներսիսյանն իր խոսքում նշեց, որ հայկական կողմն անչափ կարևորում է համագործակցությունն արտասահմանյան գործընկերների հետ՝ նպատակ ունենալով սերտ կապերի միջոցով դրանք առավել խորացնել ու զարգացնել։ 

Ներսիսյանը տեղեկացրեց, որ ՀԿԽԸ պատվիրակությունը նախորդ տարի իրանական կողմի հրավերով այցելեց Թեհրան։ Նա հավաստիացրեց, որ փորձի փոխանակման տեսանկյունից այդ այցը նույնպես կարևոր էր և ուսանելի։ 

«Անցյալ տարի Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղից հետո Իրանի Կարմիր Մահիկի  ընկերությունը մեզ ուղարկեց օգնություն։ Դրանով իսկ նոր շունչ հաղորդվեց մեր հարաբերություններին։ Իրանական Կարմիր Մահիկը հարևան երկրում բավականին մեծ ազգային ընկերություն է՝ ունենալով ավելի քան 80 հազար աշխատակից ու 3 միլիոն կամավոր։ Հատկապես կամավորների քանակը գնալով ավելանում է։ Իրանի Կարմիր Մահիկն ունի բազմաթիվ հնարավորություններ և ցանկություն է հայտնել սերտ համագործակցություն ծավալել մեզ հետ։ Այսօր կնքվելիք հուշագրի շրջանակում երկկողմ հարաբերություններն ապագայում ավելի կխորանան, և արդեն կանցնենք համատեղ պրակտիկ գործողությունների»,- ասաց Ներսիսյանը։  

Նա հավելեց, որ Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ներկայացուցիչների համար շատ կարևոր է անհրաժեշտության դեպքում շահառուների կողքին լինելը, ինչը խարսխված է մասնագիտական գործունեությանն առնչվող յոթ հիմնարար սկզբունքների վրա՝ միտված լինելով մարդկանց ցավն ու տառապանքը նվազեցնելուն։ Նրա համոզմամբ՝ սերտ համագործակցությունը հնարավորություն կտա ավելի շատ թվով մարդկանց օգտակար լինել։      

Իրանի Կարմիր Մահիկի նախագահ Փիրհոսեյն Քոլիվանդն իր հերթին ասաց, որ հայկական ընկերությանը համարում են բարեկամ և գործընկեր կազմակերպություն, ուստի համատեղ  աշխատանքը բավականին բազմերանգ է։   

«Իրանն ու Հայաստանը սերտորեն համագործակցում են բազմաթիվ ոլորտներում։ Հայկական պատվիրակությունն Իրանում գտնվելու օրերին անմիջականորեն ծանոթացավ մեր հնարավորություններին, և այդպես մեկնարկեց համագործակցության նոր փուլը։ Պատրաստ ենք փոխանակել փորձը, հմտությունները փրկարարական աշխատանքների, բժշկության, արագ արձագանքման գործունեության ոլորտներում։ Կարևորում ենք արդի տեխնոլոգիական հնարավորությունների համատեղ կիրառումը, բուժսարքավորումների ու դեղորայքի, ինչպես նաև միմյանց տեքստիլ արտադրանքի տրամադրումը։ Մենք Իրանում խթանում ենք նաև գործունեությունն ավանդական բժշկության, բուսաբուժության բնագավառում՝ նպաստելով մասնագիտացված կենտրոնների ստեղծմանը»,- ասաց Քոլիվանդը։

Նա հավելեց, որ իրանական կողմը հաջողությամբ կիրառում է տրանսպորտային փոխադրամիջոցների օգտագործումը փրկարարական և շտապօգնության աշխատանքներում՝ մեծացնելով մեքենաների պարկը։

«Մենք աջակցության կենտրոններ ունենք նաև մեր երկրի դժվարանցանելի հատվածներում, որտեղ աշխատանքը պահանջում է առավել մեծ հմտություններ, ուստի կարողացել ենք տեղի բնակիչներին ծանոթացնել արտակարգ իրավիճակներում մեր գործունության բնույթին։ Սա ևս կարող է Հայաստանում լինել արդյունավետ փորձ։ Մեզ մոտ աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնք պատրաստ են իրենց հմտություններով կիսվել հայ գործընկերների հետ։ Դա մեզ համար պատվաբեր է»,-ասաց Իրանի Կարմիր Մահիկի նախագահը։