Մենք թույլ չենք տա, որ Ռուսաստանը մեզ ասի, թե ինչպես փրկել Հայաստանը
Մենք թույլ չենք տա Ռուսաստանին մեզ ցույց տալ, թե ինչպես փրկել Հայաստանը, մենք բավականաչափ փրկիչներ ունենք, հայ ժողովուրդը Հայաստանից դուրս փրկիչների կարիք չունի։ Այս մասին հոկտեմբերի 28-ին՝ Արևելյան գործընկերության Խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նիստի ժամանակ, հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Պատասխանելով Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի դիտարկումներին, նա վստահեցրել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ «2018 թվականից ի վեր Հայաստանը փոխզիջման չի գնում կոռուպցիայի և ինքնիշխանության սպառնալիքների հետ», - ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ իրավիճակը փոխվել է և Հայաստանի ու Ադրբեջանի միջև շատ փխրուն խաղաղություն է հաստատվել։ Պատգամավորը հավելել է, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի այդ խաղաղությունը կայուն լինի։
«Միաժամանակ, մնում են բազմաթիվ չլուծված հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող անձանց և անհայտ կորածների հարցը», - նշել է նա։
Նրա գնահատմամբ՝ կոմունիկացիաների ապաշրջափակումը և TRIPP ծրագրի իրականացումը ոչ միայն Հայաստանը, այլև Կենտրոնական Ասիան ավելի կմոտեցնեն ԵՄ-ին։ «Սա անվտանգության արժեքավոր երաշխիք է տարածաշրջանում», - եզրափակել է Խանդանյանը։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...